Ռուբեն Մելիքյանն իր ՖԲ էջում գրել էր, որ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի թերթը էժանագին ու ստոր ստեր է տարածում իր մասին, քանի որ ինքը բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով հավաքվածների կողմից Աջափնյակի դատարանում դատավորին քաշքշելու ու պատուհան կոտրելու դեպքը։
«Այս խայտառակ դեպքը այսքան լավ չէր փաստագրվի, եթե ես այն չբարձրաձայնեի։ Ու ի դեպ հատուկ շնորհակալություն «Ազատություն» ռադիոկայանին՝ դատավորի նկատմամբ ոտնձգողի «ցուցմունքը» այդքան լավ արձանագրելու համար։
Երիտասարդը, իհարկե, ամբողջ ճշմարտությունը չի պատմում - այլ ականատեսներ կան, որոնց ներկայացրածը համադրելով, անձամբ ինձ համար պարզ է եղելությունը.
1) դատարանի աշխատակցին խառնամբոխի այդ ներկայացուցիչները «չեն թույլատրել» մտնել դատարանի վարչական շենք։
2) դատարանի աշխատակիցը որոշել է պատուհանից մտնել։ 3) այս երիտասարդը ոտնձգել է դատավորի նկատմամբ՝ փորձելով խոչընդոտել նրա մուտքը։
4) դատավորին հաջողվել է մուտք գործել, բայց քաշքշուկի ընթացքում պատուհանը ներսից կոտրվել է, քանի որ երիտասարդը փորձել է խանգարել պատուհանը փակելը։
Իսկ հիմա ես հետևողական եմ լինելու, որ կոնկրետ այս երիտասարդը առնվազն վարչական պատասխանատվության ենթարկվի իր արարքի համար։ Նախատեսված տույժը՝ 50-200 հազար դրամ»։
Analitik.am-ը պարզեց, որ Ռուբեն Մելիքյանի մատնանշած անձն, ով կոտրել է դատարանի ապակին և քաշքշել դատավորին, Աջափնյակ վարչական շրջանի աշխատակից Սերոբ Սարգսյանն է:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը