400 օրենսդիրների կոչը Թրամփին.նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների շուրջ 400 օրենսդիրները,նամակով, որի տակ ստորագրել են Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների անդամներ ,Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ, որը միտված լինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը: Նամակը տարածել է օրենսդիր մարմնի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն:
«Սիրիայում հակամարտությունը բարդ է, եւ պոտենցիալ լուծումներն իդեալական չեն, բայց մեր միակ ընտրությունն այն քաղաքականության առաջմղումն , որը կարող է կանգնեցնել ԱՄՆ-ի, Իսրայելի, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության աճող սպառնալիքները: Այդ ռազմավարությունը պահանջում է ԱՄՆ-ի առաջատարությունը»,- պնդում են օրենսդիրները նամակում: Ահաբեկիչների կողմից պահվող «անկառավարելի տարածքները» Սիրիայում, նրանց վարկածով՝ սպառնում են ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին:
Նրանք հերթական անգամ նախագահին կոչ են արել «ուժեղացնել ճնշումն Իրանի եւ Ռուսաստանի վրա՝ Սիրիայում (նրանց) գործունեության պատճառով»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: