Արմեն Սարգսյան՝ մեզ խոնարհ հարս պետք չէ

Արմեն Սարգսյանը տարիների հետ շեշտակի էվոլուցիա է ունեցել, եթե կար ժամանակ, որ նա կարող էր մի դաստիարակչական ապտակից նեղանալ ու լքել երկիրը, ապա Լոնդոններից նամակով հայտնել վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, ինչպես եղավ հեռավոր 1997-ին, ապա այսօր նա կրկին հեռու է Հայաստանից, բայց չի պատրաստվում հրաժարական տալ, չնայած ամեն կողմից իր հասցեին ապտակին հավասարազոր քննադատություններ են:
Իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացում ՀՀ նախագահը դրսեւորվել է իբրեւ բարձրակարգ <<տուրիստ>>: Նա ամբողջ տարին շրջագայությունների մեջ է, իսկ հետհեղափոխական Հայաստանում ինչեր ասես որ չկատարվեցին ու դեռ շարունակվում են, բայց ՀՀ լոնդոնից բերած նախագահը իր անվրդով հանգստության մեջ է, նրան ոչ հուզում են, թե ով է ում ասֆալտին փռել, ով ում պատին ծեփել, որ գործարարին են փայ մտել, որ ուսուսչին, տնօրենին, գյուղապետին ու քաղաքապետին են գործից հանել, ինչու են ՀՀ քաղաքացիներին սորտավորել, բաժանել սեւի ու սպիտակի: Նրա անդորրը չխախտվեց անգամ Արցախի եւ հրամկազմի նկատմամբ նոր իշխանությունների դեմարշից հետո: Դատական իշխանությանը ճնշելու իշխանության վերջին փորձին անգամ արձագանքեցին անդրշիրիմյան քաղաքական ուժերը, Արմեն Սարգսյանը իրեն ուղղված բազում կոչերից հետո մի ոչինչ չասող հայտարարությամբ հանդես եկավ՝ ընդամենը ցիտելով սահմանադրական դրույթներից, Այն պարագայում, երբ Սահմանադրությամբ ինքը պետության գլուխն է եւ մայր օրենքի երաշխավորը, ով պարտավոր էր պարզապես կոշտ դիտողություն անել իշխանության մի թեւին մյուսին ճնշելու համար: Այս մարդը սոսկ իր դեկորատիվ ներկայությունն է ապահովում սույն պաշտոնում եւ պետության հաշվին կլոր տարին երկրներ այցելում, Հայաստանում գտնվելու կարճ ժամանակամիջոցն էլ ծառայեցնում իր փիառին, ասենք պաղպաղակ է ուտում երեխաների հետ, ոտքով ցուցադրաբար զբոսնում երեւանի փողոցներում, միայնակ մասնակցում շաբաթօրյակին, իր համեստ ու ժուժկալ քայլերով փորձում հակադրվել իշխանության ճոխ կենցաղին: Իհարկե, այս ամենը գովելի կլիներ, եթե Արմեն Սսարգսյանը կատարեր Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունը, մենք հեզ ու խոնարհ հարս չենք բերել, որ ուրախանանաք իր հեզաճկուն պահվածքից:

Անի Սահակյան

դիտվել է 6941 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am