Մեղրու թեման շահարկողները անգրագետներ են.Լարիսա Ալավերդյան

Հարցազրույց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:/Մաս 1-ին/


-Արցախի հետ կապված`Սասնա ծռերը ժամանակ առ ժամանակ աղմկահարույց հայտարարություններով են հանդես գալիս,ինչ-որ քայլեր են անում, դրանցից մեկն այն է,որ Արցախը մարզ է,մյուսը`Սասնա ծռերը մեկ անգամ ավտոշարասյունով գնացին Արցախ,հիմա կրկին պատրաստվում են ավտոարշավի:

-Նախ հիշեցնեմ ՝անգամ 1989-1990 թվականներին ,երբ միացում տեղի ունեցավ,Արցախի հանրապետության և Հայաստանի միասնական Գերագույն խորհուրդ ընտրվեց,այդ ժամանակ էլ չէին ասում,որ Արցախը մարզ է:Ընկալվում էր բոլորովին այլ ձևով և տարիներ շարունակ ամենագրեգետ փորձագետները հստակեցնում են`դեպի միացում ճանապարհը անցնում է անկախությամբ:Կա մարտավարություն,երբ հստակեցնում ենք,որ մեզ համար կարևոր է հստակեցնել ,որ Արցախը անջատվել է Ադրբեջանից և որ Հայաստանին չմեղադրեն այնպես ,ինչպես Ռուսաստանին,որ անեքսայի է ենթարկել Ղրիմը,նա մնում է որպես առանձին ,չճանաչված միավոր:Ստրատֆոր վերլուծաալկան կենտրոնը հստակեցրել է ` չնայած աշխարհում կան հիսունից ավել չճանաչված երկրներ,բայց երեքը նշել է,որ որ իպսո ֆակտո պետություններ են,և առաջինը դրանց մեջ Լեռնային Ղարաբաղի հանրապեոտւթյունն է :Ոչ թե քաղաքական այս կամ այն խմբի քմահաճույքներով պետք է մենք շարժվենք,այլ այն իրավիճակներով և աշխարհաքաղաքական իմաստով ընդունված`աշխարհաքաղաքական իմաստով ընդունվում է,որ կա ԼՂՀ ,բայց ճանաչված չէ:

-Ինչով է ըստ ձեզ պայմանավորված, վերջին օրերին այս ուժի նման հայտարարությունները,ընդ որում,նրանք ,ովքեր հակառակն են պնդում,թիրախավորվում են և լուրջ քննադատության ենթարկվում:

-Երկու բան կա,նախ իրենք ուզում են իրենց դրսևորոել որպես դիմագծով կուսակցություն ,դա առաջինը իրենք չեն ,որ արել ե,երկրոդը` այստեղ կա շատ խորը չհասկանալու խնդիր:Երրորդը չեմ ուզում մտածել,որ կան ուղղորդված և տվյալ դեպքում վերին աստիճանի սխալ քայլեր:

-Դու հիմա կարող եք թիրախավորվել,ինչպես Վիտալի Բալասանյանը,ով տևական ժամանակ քննադատության թիրախում հայտնվեց:

-Ես սովոր եմ և ոչ իմ լսարանը և ոչ դիմադրողականությունը չի տուժում այդ քննադատություններից,ես կարծում եմ,որ երեք միլիոն մարդկանց մեջ փորձագիտական և քաղաքական քննարկումների համար չպետք է ընտրվեն սոցցանսերը:Իմ հստակ համոզմունք է `նրանք են արտահայտվում սոցցանցերում,որոնք չունեն որևէ հիմնավորում ոչ գիտական ,ոչ էլ աշխարհաքաղաքական առումով:

-Դուք պաշտպանո՞ւմ եք Վիտալի Բալասանյանի հայտարարությունը:

-Նա վերջապես մի չճանաչված,բայց հանրապետության ԱԽ քարտուղարն է,և երբ մի այլ կուսակցություն,կապ չունի, թե ինչպես է ինքն իրեն անվանում`համաշխարհային,համահայկական և այլ, նրանց և Վիտալի Բալասանյանի կարգավիճակները շատ տարբեր են և Վիտալի Բալասանյանի կարգավիճակը անհամեմատ բարձր է:Ավտոշաասյուների մասով ասեմ՝անգամ եթե մարզ ես գնում ,մեկ է դու ունենում ես ինչ-որ նախնական պայմանավորվածություն այդ ղեկավարության հետ,իսկ սա մարզ չէ,դրա համար Սասնա ծռերը պետք է անպայման ոչ միայն իրազեկեն,այլ համաձայնեցնեն ցանկացած միջոցառում,որը պետք է անցկացվի Արցախի հանրապետության տարածքում:

-Գիտեք`առաջին անգամ ինչպես տեղի ունեցավ,ինչ ավարտով և մինչև հիմա դա շահարկվում է:

-Ես միշտ դատապարտել եմ բռնությունը և ես հիմա համոզված եմ,որ ոչ թե բռնությամբ է տեղի ունենալու,անգամ եթե դրանք սադրիչ գործողություններ լինեն,այլ Արցախի ղեկավարությունը իր բարձրունքի վրա կլինի և կգնի ձևը,որով ,որ դա կդիտվի հերթական որևէ միջոցառում ,երբ Հայասատնից գնում են Արցախ:

-Նախորդ անգամ փորձ արվել էր,բայց թեմաներ կան,որոնք մինչև այժմ շահարկվում են ,և օրակարգ եկավ Մեղրու հարցը:

-Անգրագիտության նշաններ են:

-Դուք գիտեք,թե այս խոսքերը հիմա նաև ում եք ասո՞ւմ:

-Ես ճիշտ ասած չգիտեմ ով է ասել,ես ասում են,այն ինչ մտածում եմ:Այն ժամանակներից,երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մտցրել է Արցախի հարցը ամբողջովին աղավաղված մի հունի մեջ,երբ արդեն ստորագրված է եղել առաջին նախագահի կողմից տարածքային ամբողջակաանության ճանաչումը և սահմանների անքակտելիությունը Սովետական սահմանների մեջ բոլոր,մենք հայտնվել ենք մի իրավիճակում,երբ մնացածը բոլորը պարտադրված էին պահպանել նյութական ստատուս-քվոն:Ես միշտ քննադատել եմ երկորդին էլ երրորդին էլ,առաջինին հասկացանք: Նրանք չեն կարողացել որևէ բան փոխել իրավունքի առումով:

-Կարող ենք ասել,որ երկերեդ և երրորդ նախագահները առաջինի զոհերն են կամ ժառանգորդները ,իրավահաջորդները և կրողները:

-Նրանք ընդունել են այդ խաղի կանոնները և ընդունել են հնարավոր է այն պատճառով,որ այդ միացումը այդ փուլում վտանգ էր պարունակում: Եթե մենք պատկերացնենք,որ ամեն ինչի համար պատասխանատուն մեկ անձ է,այն էլ առաջին նախագահը,նարնք գտել են,որ ճիշտ է առանձանան և այդ անջատումը լինի և այդ պետության կայացումը թող չճանաչվի:Բայց որ այդ գործընթացը արդեն գնացել է նույն հունի մեջ և չեն կարողացել կամ չեն ցանկացել,կասեմ նաև գինը,ինչու չեն արել իրականում,չեն հանել այդ հունից և ստացվել է,որ տարբեր զրույցներ վարվում էին՝մի անգամ Մեղրի ,մյուս այնգամ մեկ ուրիշ բան:

-Ստացվում է ասելով՝ինչ նկատի ունե՞ք:

-Ես ասեմ ,թե ինչու ինչ-որ ձևով իրենք պարտավորաված մնալ այդ դաշտով:Ընտրությունները 1995 թվականից սկսած լեգիտիմ չէին,կամ հանրությունը լեգիտիմ չէր ճանաչում տարբեր պատճառներով,ընկալումը եղել է այդպես :Արտերկիրը միշտ ձեռքին խաղաքարտ ուներ՝պարտադրել մնալ այդ դաշտի մեջ,վարել այդ երկաարտև բանակցությունները ,որի մեջ կմտնեին զրույցեները,ոչ ոք դա չէր անի, ի սկբանե հայտնի էր: Մեղրու մասին եք ասում,որ շատ ավելի վաղուցվա պատմություն էր, բայց հետագայում ևս մի քանի նման խոսակցություններ եղան:

-Վահան Շիրախանյանը,Վաղարշակ Հարությունյանը դա շահարկեցին:

-Ասացին,որ նման զրույցներ եղել են.խոսելը,բանակցելը այլ բան է,ինչի համար ես քննադատել եմ,բայց ,որ դա չլինելու բան էր,դա փաստ է:

-Հանձնողը ճանապարհներ կառուցու՞մ է դեպի Մեղրի:

-Ես դա եմ ասում,երբ մենք նայում ենք փաստերը՝ճանապարհները,կառուցողական այն աշխատանանքերը, որ տեղի են ունեցել և արդեն երրորդի ժամանակ ճանապարհը…

-Այդ դեպքում ինչու եք ասում՝անտեղյակ են:

-Ես չեմ ուզում թշնամի փնտրել ներսում,հակառակը,ես գնում եմ, երբ կան այդպիսի հակառակ կարծիքներ,փոխարենը մենք խորացնենք դա,կոչ ենում բոլոր տարբեր կարծիքներ ունեցողներին,նստել և փորձագիտական,քաղաքական…

-Փաստը կա,որ Մեղրու հարցը մնացել է և Մեղին մերն է:

-Դրանք շահարկումներ են ,ամեն անգամ ոչ թե դավաճանական ,այլ զուտ նեղ քաղաքական կամ նեղ շահերը պաշտպանելու կամ առաջ քաշելու են:

-Նիկոլ Փաշինայնն ինքն էլ ասաց՝ դուք ում մասին եք խոսում,նա ՝ով Մեղրին հանձելու մտադրություն ուներ…այստեղ չենք կարող ասել՝մարդիկ են,ովքեր անտեղյակ են:

-Այստեղ է,որ ես կասեմ ՝թեմայի մեջ ամենաքիչը մտած մարդկանցից մեկը հենց մեր այսօրվա վարչապետն է,ես դա ոչ ինչպես մեղադրանք եմ ասում,այլ որպես փաստագրու: Այդ պրոբլեմը բավականին խորն է,դժվար է ընկալվում: Երևի ինքն էլ է դա օգտագործում քաղաքական դրվագներով կամ քաղաքական նպատակներից ելնելով,որ դատապարտի անցածներին:Անցյալների վարած քաղաքականությունը,որից այդքան դժգոհեց ժողովրդի մեծ մասը ,արդեն շատ է,չեմ կարծում ,որ կարելի է մեղադրել իրական մտադրության և պատրաստակամության համար,որ թե երկրոդը,թե երրորդը պետք է հողեր հանձնեին:

-Ներկա իշխանությունները ժամանակ առ ժամանակ հայտարարություններով են հանդես գալիս ուղղված Արցախին,որտեղ նկատելի է սրտնեղվածություն: Որտեղի՞ց է գալիս հիմքը:


-Դա քաղաքական մշակույթի իսպառ բացակայությունն է: Քաղաքական մշակույթն ասում է,որ երկրի ներսում կամ տարբեր պետությունների ,կամ այս վիճակում ,որ մենք ենք գտնվում՝մեկ ազգ ,երկու պետություն,տարբեր խնդիրներ են ծագում: Այստեղ կարող է լինել և անձնական սրտնեղվածություն:Այդ դեպքում քաղաքական հասուն երկիրը սկսում է անմիջապես օգտագործել այլ խողովակներ:Ինչպես ,որ մենք վերջերս տեսանք,հիմա էլ շարունակվում են հանդիպումները ամենատարբեր մակադրակների վրա:

-Ի՞նչ վտանգներ ունի այդ խնդիրն իր մեջ:

-Այդ վտանգը հենց հասարակության մեջ է ,եթե պետական այրերը ավելի շատ են իրազեկված և կարող են գտնել այդ լուծումները ,բայց արդեն այդ խոսքը գցել են հանրության մեջ …

-Խոսքը ով է գցե՞լ:

-Պետական գործիչները , հետագայում ավելի մեծ հնարավորություն ունեն համագործակցելու ,բանակցելու և գտնելու այդ ընդհանուր դաշտը որտեղ աշխատեն ,բայց սերմերը ,որոնք գցված են,շատ տարբեր վտանգներ ունեն:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը ՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2125 անգամ
Լրահոս
Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am