Ալիևը սպասում է Պուտինի կողմից ճնշման

Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում շտապեցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, հայտնում էին ռուսաստանյան լրատվամիջոցները:

«Մենք չենք շտապեցնելու այդ գործընթացը, բայց չենք էլ դանդաղեցնելու, քանի որ հակամարտությունը կա, և ես չեմ կարծում, որ այն մոռացության է մատնված», - ասել է Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը զգայուն է: Նա նշել է՝ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց:

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ Բաքվում իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խստացնել ճնշումը Հայաստանի վրա՝ «ղարաբաղյան հակամարտությունը լուծելու և գրավված ադրբեջանական տարածքները ազատելու համար»։

ИА REGNUM-ի փոխանցմամբ՝ Ալիևն ասել է, թե «Ամբողջ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և շուրջը գտնվող 7 շրջանները, որպես ադրբեջանական տարածքներ: Սակայն օկուպանտի վրա (նկատի ունի Հայաստանը) չի իրականացվում համապատասխան ճնշում` օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրման ուղղությամբ: Հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է Ալիևը:

Ալիևն, այսպիսով, անցնում է ընդդեմ Հայաստանի ճնշումների կոնկրետ քաղաքականության: Սա վկայում է այն մասին, որ նա հանդիպումների ռեժիմում Փաշինյանից առանձնապես սպասելիքներ չունի:
Հիմա կարևոր է, թե հայկական կողմն առաջիկա հանդիպումներում ինչ բազայով է գնում: Մի կողմից Ադրբեջանն ակնարկում է, որ կոնկրետ փաստաթուղթ են քննարկվում, մյուս կողմից՝ նշում է, որ պետք է ճնշել Հայաստանին:

Ո՞վ կարող է ճնշել: Իհարկե, Ռուսաստանը, որի ղեկավարի հետ Փաշինյանն այդքան ջանում է բարեկամանական հարաբերություններ հաստատել:
Դատելով պաշտոնական Մոսկվայից հնչող հայտարարություններին՝ ռուսական կողմը «ձեռքը զարկերակի վրա» է պահում և ակտիվություն է ցուցաբերում ղարաբաղյան կարգավորման գործընթացի առնչությամբ:

Բայց արդյոք Պուտինի կգնա ավելիի՞ն և ընդհանրապես՝ ցանկանո՞ւմ է հրատապ արցախյան լուծում տեսնել մոտ ապագայում...

Թամար Բագրատունի

դիտվել է 1955 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am