Ռաքան և Մոսուլը 2016թ. պետք է ազատագրված լինեն ԴԱԻՇ-ից
Սիրիայում գտնվող Ռաքա քաղաքը և Իրաքի տարածքում գտնվող Մոսուլը, որ ԴԱԻՇ-ի երկու գլխավոր ամրոցներն են, պետք է այս տարի ազատագրվեն ահաբեկիչներից: Այս խոսքերի հեղինակը Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանն է: «Ռաքան և Մոսուլը 2016թ. պետք է ընկնեն»,- ասել է նա Բաղդադ այցելության ժամանակ, տեղեկացնում է AFP գործակալությունը: Լե Դրիանը ընդգծել է, որ այդ քաղաքների ազատագրումը բեկումնային կլինի Սիրիայում և Իրաքում իսլամիստների դեմ պայքարում:
