Ռուս սակրավորները Պալմիրայում են
Սիրիայի Պալմիրա քաղաքում ռուս սակրավորները մեկ օրում 6 կմ երկարությամբ ճանապարհ, 3 պատմական կառույց են ականազերծել և 117 պայթուցիկ սարք են վնասազերծել 20 հեկտար տարածքում: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ՌԴ Զինուժի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը: «Անցյալ օրը ռուս սակրավորները 117 պայթուցիկ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր են վնասազերծել, այդ թվում` ռադիովերահսկվող ական` 120 կգ-անոց հզորությամբ»,- ասել է Ռուդսկոյը: Ահաբեկիչներից ազատագրված Էլ-Քարյաթեյն քաղաքում սիրիացի սակրավորները պայթուցիկներից մաքրել են 40 փողոց և հարակից տներ, 3 դպրոց, փոստային բաժանմունքի, քաղաքային կառավարման շենքերը:
