Հանրաքվե՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի մինչև այս տարվա օգոստոս։ Նա ընդգծել է, որ չի կասկածում քվեարկության արդյունքների վրա, որ ժողովուրդը կողմ է քվեարկելու դրան և իրենք հանգիստ կկարողանան այդ հարցով դիմել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Թբիլիովը հայտարարել է, որ սպասելու են իրենց պահին, որպեսզի քաղաքական պլանում չծանրաբեռնեն Ռուսաստանին։ Թիբիլովը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեի մասին անցկացնելու որոշման մասին հայտարարել է ապրիլի 4-ին։
