Մամեդյարովը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը: Ապրիլի 12-13-ին Մամեդյարովը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի նախապատրաստական նիստին: «Միասնություն եւ համերաշխություն՝ հանուն արադարության եւ խաղաղության» խորագրով գագաթաժողովը կանցկացվի Ստամբուլում: Նիստի ընթացքում Էլմար Մամեդյարովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա եւ հանդես կգա զեկույցով:
