Ամբոխային դատաստան և անցնում դեպի հակահեղափոխություն

Նախօրեին մի խումբ ակտիվիստներ հարձակվել, վիրավորել ու հայհոյել են Օպերայի հրապարակում թոռների հետ զբոսանքի դուրս եկած ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Ակտիվիստները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման: Իսկ Հրանտ Մարգարյանին մեղադրել են քոչարյանամետ քաղաքական դիրքրոշման համար: Կատարվածը պարզ խուլիգանություն է` անկախ նրանից` ով ինչպես է վերաբերվում ՀՅԴ-ին կամ նրա առանձին ներկայացուցիչների: Բայց սա քննարկման առանձին խնդիր է: Առավել մտահոգիչ է` ամբոխային արդարադատության սաղմնավորումը, որը ինչ-որ պահից սկսած կարող է դուրս գալ վերահսկողությունից, և հասարակության մի ստվար հատված վրեժխնդրությունը կսկսի նույնացնել արդարադատության հետ` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

«ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:
Եթե Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է իրեն մեղսագրված արարքներում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի: Բայց մեղավորության հարցը պետք է լուծի ՄԻԱՅՆ անկախ դատարանը՝ մրցակցության, կողմերի հավասարության, անմեղության կանխավարկածի և այլ սկզբունքների պահպանմամբ իրականացված դատավարության արդյունքով:
Հակառակ դեպքում, այդ գործընթացը կվերածվի վրեժխնդրության ակտի, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն դատարանի հասցեին կոնկրետ գործով արտահայտվելու ժամանակ:
Դատարանի գործունեությանը չի կարող միջամտել նաև հասարակությունը»: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նման գրառում է կատարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու` դատարանի որոշման առնչությամբ:
Փաստաբաններն իրականացնում են դատարանի հետ գործ ունեցող բոլոր շերտերի շահերի պաշտպանություն` անկախ քաղաքական կողմնորոշումից, անախ պաշոտնից, ներկա կամ նախկին հանրային դիրքից: Այս իմաստով պալատի նախագահի խոսքին դժվար է չհամաձայնել, որովհետև փաստաբանները, առավել քան որևէ մեկը գիտակցում և արժևորում են անկախ դատարանի գոյությունը: Անկախ դատարանը հենց այն տեղն է, որը հնարավորություն է տալիս մարդուն պաշտպանել փաստաբանի և ոչ թե հզոր հովանավորի միջոցով: Անկախ դատարանը այն տեղն է, որտեղ մարդը պատժվում է օրենքի և ոչ թե հզոր հակառակորդի ազդեցությամբ: Փաստաբանի արձանագրումը, թե հասարակությունն իրավունք չունի միջամտելու դատարանի գործունեությանը, թերևս համահունչ է սոցիալական մեդիայում հնչող այն կարծիքներին, թե պետք է հանրային ընդվզումներ սկսել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացման:
Հասարակությունը, կամ ավելի ճիշտ դրա մի հատվածը, կարող է ունենալ իր մոտեցումը, կարծիքը, գնահատականը դատարանի որոշման վերաբերյալ, բայց դատավոր լինել չի կարող ոչ միայն Քոչարյանի, այլև ցանկացած այլ գործի պարագայում: Հեղափոխական էմոցիան չի կարող դատաստանի հիմք լինել. դա կլինի շատ վտանգավոր նախադեպ, որն օրերից մի օր բումերանգի էֆեկտով կաշխատի նաև փողոցային արդարադատության այսօրվա ջատագովների դեմ: Պատմությունից հայտնի փողոցային արդարադատության, ժողովրդական տրիբունալների նախադեպերը իրավական և դեմոկրատական հասարակություններում վաղուց են մերժվել: Նոր Հայաստանում նման դրսևորումները ուղղակի հակասում են հեղափոխության արժեքներին:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 3558 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am