Թուրքիան շարունակում է սնուցել «Ջեբհաթ ան-Նուսրան»
Թուրքիայի կողմից «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը զենքով և անձնակազմով սնուցումը տեղի է ունենում Սիրիայի այն շրջաններով, որտեղ գտնվում են ԱՄՆ-ին ենթակայության տակ առնված ընդդիմադիր խմբավորումները: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Զինուժի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը: «Չնայած հրադադարի ռեժիմի հաստատման գործում ձեռք բերված առաջընթացին` Թուրքիան չի դադարում աջակցել և սնուցել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը»,- ասել է Ռուդսկոյը: Սիրիայում հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին: Այն չի տարածվում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների վրա:
