Սիրիացիները վերադառնում են իրենց բնակավայրերը
Սիրիայի շուրջ 1.7 մլն քաղաքացիներ վերադարձել են իրենց բնակավայրեր դրանցում ենթակառուցվածքների վերականգնումից հետ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Սիրիայի փոխվարչապետ, տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Օմար Գալավանջին: Նա ընդգծել է, որ երկրի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում քաղաքացիներին հայրենի քաղաքներ վերադարձնելու համար՝ այնտեղ Սիրիայի արաբական բանակի ուժերի կողմից անվտանգություն հաստատելուց հետո: «Կառավարությունը շարունակում է հետևել ավելի քան 500 ժամանակավոր կացարաններին և ապահովել դրանց հիմնական անհրաժեշտ իրերով: Բացի այդ, կառավարության լիակատար ֆինանսավորմամբ նոր ծրագրեր են գործարկվում Դամասկոսի և Հոմսի շրջաններում կեցության կենտրոններ ստելծելու ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրում 2000 բնակելի կառույց կտեղակայվի:
