Փաշինյանի մեսիջը գերտերություններին՝ Արցախում պատերազմի վտանգի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, տարածաշրջանում իսլամական գրոհայինների հետ կապված վտանգին, Պուտինի հետ առաջիկա հանդիպումներին:

Նա Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումների մերձեցման հույս է հայտնել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցության հարցում։ Հիշեցնենք, բոլորովին վերջերս Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն սկզբունքորեն դեմ է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությանը:

Փաշինյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղան ոչ թե հայկական կողմի պայմանն է, այլ առաջարկությունը։ «Կարծում եմ, որ խնդիրը մենք կկարողանանք կարգավորել բանակցային ճանապարհով», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է, որ բանակցող բոլոր կողմերը խնդիրը հենց այդ ճանապարհով կարգավորելու ցանկություն ունենան։ Առաջիկա քայլերի շարքում Փաշինյանը նշել է ադրբեջանցի և հայաստանցի լրագրողների փոխայցելությունների կազմակերպումը։

Ուշագրավ է, որ Փաշինյանը հարկ է համարել շեշտել, թե չի կարծում, որ պետք է արագացնել բանակցային գործընթացը: «Մենք այն չենք արագացնի, բայց չենք էլ դանդաղեցնի։ Խնդիրը կա և այդ խնդրի մասին պետք չէ մոռանալ», - ասել է նա՝ պարզաբանելով, որ Արցախի ճանաչման հարցը շատ զգայուն հարց է և միշտ եղել է օրակարգում և այստեղ հիմնականը Հայաստանի հարաբերություններն են միջազգային հանրության հետ։

Այնուհետև, Փաշինյանը միջազգային հանրությանը հետաքրքրական ուղերձ է հղել, կարծես, ունենալով պատերազմի բռնկման հավանականության համոզում: Նա փորձել է սթափության կոչ անել՝ ցույց տալով պատերազմի բռնկման վտանգները՝ ողջ տարածաշրջանի համար և մեր տարածաշրջանի հիմնական խաղացող գերտերությունների համար:

Ահա, Փաշինյանը մտահոգություն է հայտնել, թե լարվածությունը Ղարաբաղում կարող է Իրաքից և Սիրիայից այսօր փախչող իսլամիստներին բերել մեր տարածաշրջան: «Դուք տեսնում եք՝ ինչ լարված իրավիճակ է Իրանի շուրջ, և այդ լարվածությունը շարունակում է աճել։ Սիրիայում մեծ քանակի իսլամական ռադիկալ խմբավորումների գրոհայիններ կան, նրանք հասկանում են, որ այլևս տեղ չունեն Սիրիայում և Իրաքում։ Մեր տեղեկությամբ, նրանք այսօր նոր տեղ են փնտրում, որտեղ կարող են հայտնվել։ Եթե մեր տարածաշրջանում սկսվի նոր էսկալացիա, դա նրանց համար լավ առիթ կլինի, որպեսզի նրանք հայտնվեն, օրինակ, Ադրբեջանում։ Շատ հարմար կետ է նրանց համար, որտեղից նրանք կարող են իրենց գործունեությունը ծավալել Իրանի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ», - ասել է Փաշինյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հավելելով, թե նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի՝ հույս հայտնելով, թե դա հասկանում են և՛ Ռուսաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Իրանում։

Փաշինյանը մտադիր է առաջիկա շաբաթներին՝ մայիսի վերջին և հունիսի սկզբին, հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որտեղ անցնելու է Եվրասիական տնտեսական համաժողովը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում նախատեսված տնտեսական համաժողովի ժամանակ։ Ռուսական լրատվամիջոցների համաձայն, նա նշել է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կապը պահելու համար հանդիպելը պարտադիր պայման չէ։ «Ես միշտ կարող եմ, երբ պետք լինի, զանգել Վլադիմիր Վլադիմիրովիչին, նա կարող է զանգել ինձ, դա պրակտիկա է և որևէ խնդիր չկա», - ասել է Փաշինյանը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը կրկին հույս է հայտնել, թե ռուսական «Գազպրոմ»-ը բանակցությունների արդյունքում կվերանայի գազի գինը։ Փաշինյանը այս մասին ասել էր ռուսական РБК-ին տված հարցազրույցում։ «Ես համոզված եմ, որ գազի գինը իջեցնելը իրատեսական է և խոսքը Եվրասիական տնտեսական միության արդյունավետության մասին է։ Մենք, ըստ էության, արդեն ունենք միասնական էներգետիկ շուկա ստեղծելու մասին պայմանավորվածություն և մեր առաջարկություններն այս տրամաբանության շրջանակում են։ Ես կցանկանայի այս հարցը կարգավորել մինչ տարվա վերջ», - ասել է Փաշինյանը:

Թամար Բագրատունի

դիտվել է 6840 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am