Ռուսական հրթիռներն ու տարածքաշրջանի վտանգները

Թուրքիան շարունակում է պնդել, որ ռուսական C-400 (S-400) զենիթահրթիռային հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ Վաշինգտոնի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկն ուժի մեջ է:

Օրերս, Անկարայում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն` խոստովանելով, սակայն, որ դեռ հստակ չէ` արդյոք թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբն ի վերջո կստեղծվի՞, թե՞՝ ոչ:

Շաբաթասկզբին տեղեկություններ էին ի հայտ եկել, որոնց համաձայն՝ ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խնդրել էին իրենց թուրք գործընկերներին հետաձգել C-400 համակարգերի ստացման ժամկետները` դրա դիմաց խոստանալով նպաստել աշխատանքային խմբի ստեղծմանը:

Նկատենք, որ C-400 համակարգերի Թուրքիա առաքումը նախատեսված է սկսել երկու ամսից` հուլիսին: «Բանակցությունները շարունակվում են: Մենք ամերիկյան կողմի հետ այժմ մտքերի փոխանակման փուլում ենք գտնվում: Դրա արդյունքների հիման վրա էլ կորոշենք` աշխատանքային խումբ ստեղծվելո՞ւ է, թե՞՝ ոչ», - ըստ «Ազատության», ասել էր Չավուշօղլուն` հավելելով, որ Անկարայում նախատեսում են C-400 համակարգերը ստանալ արդեն առաջիկա ամիսներին: «Գործարքի հետաձգման կամ չեղարկման մասին այս փուլում խոսք անգամ չկա: Նման հարց նույնիսկ օրակարգում ընդգրկված չէ», - հավելել է Չավուշօղլուն:

Այս շաբաթ ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրն Անկարայում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ C-400-ների ձեռքբերումը Թուրքիայի համար ազգային անվտանգության խնդիր է, և նախապես համաձայնեցված ժամանակացույցից շեղումներ չեն լինի: «Մոսկվայի հետ C-400 համակարգերի ձեռքբերման շուրջ պայմանագիրը մենք կնքել ենք 10 տարի շարունակված փնտրտուքներից, Միացյալ Նահանգների, Իտալիայի, Ֆրանսիայի և Չինաստանի հետ անարդյունք բանակցություններից հետո», - նշել էր թուրք պատգամավորը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ պետություններ կտրականապես ընդդիմանում են Թուրքիայի կողմից ռուսական արտադրության նորագույն C-400 համակարգերի գնման դեմ` նշելով, որ դրանք համատեղելի չեն Հյուսիսատլանտյան դաշինքի զինանոցում գտնվող սպառազինության հետ: Բացի այդ, Վաշինգտոնում և Բրյուսելում լուրջ մտավախություն կա, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության կողմից ռուսական նորագույն սպառազինության օգտագործման ընթացքում C-400 համակարգերն, ի վերջո, կկարողանան պայքարել հենց ՆԱՏՕ-ական նորագույն օդուժի` նախևառաջ F-35 ռազմական ինքնաթիռների դեմ, ինչն անուղղակիորեն կարող է նպաստել նաև Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2434 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am