Նիկոլ Փաշինյանի նվերը Սերժ Սարգսյանին

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մեկ տարում հաճախ է քննարկման առարկա դառնում Սերժ Սարգսյանի կարգավիճակի հարցը: Մերժիր Սերժին կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ի հեճուկս շատերի Սերժ Սարգսյանը ապահով ձեռքերում է, նրա նկատմամբ չկա քրեական հետապնդում, Ռոբերտ Քոչարյանի պես կալանավորված չէ եւ հանգիստ վայելում է կյանքը: Թեեւ Մարտի 1–ի շահառուն հենց ինքն էր, Սերժ Սարգսյանն էր իշխանության ժառանգորդը, խորհրդարանում Հանրապետական մեծամասնությամբ կայացվեց արտակարգ դրության որոշումը, սակայն ոչ մի դրվագով՝ ոչ մարտյան իրադարձությունների եւ ոչ էլ պաշտոնավարման տասը տարիներին կատարված ապօրինությունների, հանցագործությունների համար, որոնց մասին աղաղակում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Սարգսյանն ոչ միայն անձամբ է այս ամենից չոր դուրս եկել, այլ նաեւ իր մերձավոր շրջապատը՝ փոքր ինչ բացառություններով: Այսօր էլ Նիկոլ Փաշինյանի անկախ դատարանում որոշում կայացվեց բավարարել երրորդ նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հայցն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի: Դատարանը պարտավորեցրեց հանձնաժողովին՝ ոչնչացնել Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ 2017 թվականի տարեկան եւ 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը: Ըստ հայցվոր կողմի՝ Վաչագան Ղազարյանը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ ինչպես 2011 թվականի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի՝ «հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք» դրույթի շրջանակներում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, քանի որ Սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո, ՊՊԾ գնդի պետի տեղակալը դադարել է պաշտոնատար անձ լինելուց: Ըստ քննության տվյալների՝ Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք: Նրանից միլիոնավոր գումարներ էր պետությունը բռնագանձել: Հիմա այս որոշումից հետո պարտավոր է այն վերադարձնլ Վաչագան Ղազարյանին: Խնդրի քաղաքական նշանակությունն ինքնին հասկանալի է, Սերժ Սարգսյանի շրջապատի մարդկանց նկատմամբ կա որոշակի վերաբերմունք եւ դա տեսանելի է անզեն աչքով:

Հիշենք Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Գոնսալեսին, ում ընտրություններից առաջ մեծ աղմուկ-աղաղակով հայտնաբերեցին Չեխիայում, բայց մինչ օրս չեն արտահաանձնել Հայաստան, քանի որ նա այնտեղի իշխանություններից քաղաքական ապաստան է հայցել: Իհարկե, իշխանությունը մեծ ցանկության դեպքում կարող է բերել, բայց կա մի բայց, որ թույլ չի տալիս բերել… Կամ Գոնսալեսի հայրիկը, ով ինչպես կասեր Փաշինյանը երկիրը կես է արել, բայց այսօր ազատ ելումուտ է անում, քանի որ պետությանը 30 միլիոն դոլար է տվել: Ու այս պարագայում տարօրինակ է դառնում Սերժ Սարգսյանի լռությունն ու ՀՀԿ-ականների աղմուկ-աղաղակը, որոնք առավոտից երեկո ահազանգում են, թե Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է կործանման, եթե ամբողջ խնդիրն այդ 30 միլիոնն է ու դրանով կարելի է հանգիստ ապրել՝ անտեսելով, որ իսկապես, երկիր ենք կորցնում, ապա սա միայն մի բան է նշանակում, որ կամ իշխանափոխությունը եղել է Փաշինյան-Սարգսյան պայմանավորվածությունների տիրույթում եւ Սերժ Սարգսյանն ինքն է փոխանցել այն, կամ էլ Նիկոլ Փաշինյանն խորհուրդ է տալիս լռել, որ իրեն չհասնեն:

Անի Սահակյան

դիտվել է 4577 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am