Կոչ ենք անում պահպանել հրադադարի մասին պայմանավորվածությունը․ Լավրով
« Մոսկվան Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի մասին պայմանավորվածությունը: Մենք մտահոգ ենք Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման համար։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում պահպանել զինված բախումներն անհապաղ դադարեցնելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չտալ դրանց խախտում, և բնականաբար շահագրգռված ենք, որ քաղաքական պլանում դրական փոփոխություններ կատարվեն այդ բավական ոչ պարզ հակամարտության կարգավորման մասին պայմանավորվածությանը հասնելու ուղղությամբ»,- Ռուսական RIA Novosti -իի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը :
