Քոչարյանը ճիշտ էր. Փաշինյանը հաստատեց

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Արցախի ներկա եւ նախկին նախագահների՝ դատարան ներկայացրած միջնորդությունը, ասել է, որ ինքն այդ մասին նախապես տեղյակ է եղել, սակայն մտադիր չէ միջամտել այդ հարցին. «Բակո Սահակյանը դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար»,– հայտարարել է Փաշինյանը։

Նախ Արցախի նախագահները միջնորդել են ոչ թե ինչ-որ մեկի, այլ Արցախի առաջին նախագահի համար, ով նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է եղել: Իսկ նախագահները, անկախ իրենց հետագա գործունեությունից և քաղաքական իրադրությունից, միշտ պահում են իրենց կարգավիճակը: Փաշինյանը ճիշտ է` բարոյական տեսանկյունից Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը չէին կարող մոռանալ իրենց համատեղ անցյալը, ուստի դիմելը մարդկային տեսանյունից առավել քան պարտադիր էր: Բայց ուշագրավ է, որ Փաշինյանը Քոչարյանի ազատ արձակման գործընթացը դիտարկում է միայն բարոյական և քաղաքական հարթությունում` բացարձակապես անտեսելով հարցի իրավական կողմը: Սրանով թերևս Հայաստանի հեղափոխական վարչապետն անուղղակիորեն վերահաստատում է Քոչարյանի ու նրա կողմնակիցների այն պնդումը, թե Քոչարյանի կալանավորումը քաղաքական որոշում է:

Հասկանալի է, որ Փաշինյանը քաղաքական տեսանկյունից չէր կարող ողջունել Քոչարյանի ազատ արձակումը, քանի որ դա կհակասեր նրա ողջ քաղաքական կենսագրությանը: Սակայն անձին կալանավորելը կամ ազատ արձակելը իրավական և ոչ թե քաղաքական գործընթաց է, եթե իհարկե հավատալու լինենք Փաշինյանի այն պնդումներին, թե դատարաններն ազատ են, և ինքը դատական պրոցեսներին չի միջամտում: Փաշինյանի այս հայտարարությունը ուղղակի կամ անուղղակի հաղորդագրություն է առ այն, որ ինքը Քոչարյանի ազատության հետ կապված քաղաքական խնդիր է տեսնում: Այս իրողության հետ եթե ոչ այս փուլում, ապա դատավարության հետագա ընթացքում, գործը քննող դատավորները, ուզեն թե չուզեն` առերեսվելու են: Սա մեկ: Գլխավոր դատախազի ներկայությունը դատական նիստերին, նրա մուտքը դատարանի դահլիճ դատավորի համար նախատեսված դռնով, ճնշում է դատարանի և գործը քննող դատավորի վրա, ով իսկապես աննախանձելի վիճակում է: Բավական է նշել, որ դատավորը, ով այսօր պարտադրված է վճիռ հրապարակել Քոչարյանի կալանքի վերաբերյալ, մեկ անգամ արդեն հրաժարվել էր այս գործի քննությունից, սակայն անտեսելով այս իրողությունը` գործը կրկին նրան տրվեց: Սա ի՞նչ է, եթե ոչ ճնշում:


Հայկ Դավթյան

դիտվել է 13322 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am