Պրագմատիզմը, հուսով եմ, այնուամենայնիվ, կհաղթանակի.Լավրով
TASS-ի փոխանցմամբ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է,որ Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգանում են, Մոսկվան Թբիլիսիի երկրորդ առևտրային գործընկերն է: «Ռուսաստանը ներկայում Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերն է: Եթե վերցնենք օտարերկրյա երկրների թվում վրացական արտադրանքի թվով ներկրողներին, ապա մենք թվով հինգերորդն ենք: Դա, ըստ իս, շատ լավ լավ դիրք է: Դա ձեռք է բերվել մեկուկես-երկու տարում շնորհիվ Մոսկվայի և Թբիլիսիի՝ հարաբերությունները կարգավորելու ջանքերի»,- նշել է նա: Միաժամանակ, ըստ Լավրովի, Թբիլիսին դեռ պատրաստ չէ հրաժարվել դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին որոշումից.«Պրագմատիզմը, հուսով եմ, այնուամենայնիվ, կհաղթանակի: Արդյունքներն ակնհայտ են»:
