Պորոշենկոն սպառնացել է ցրել Ուկրաինայի խորհրդարանը
«Interfax-Ուկրաինան» տեղեկացնում է,որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կցրի Գերագույն ռադան, եթե այս շաբաթվա ընթացքում չձևավորվի կոալիցիա և նախարարների նոր կաբինետ, հայտարարել է խորհրդարանում Պյոտր Պորոշենկոյի ներկայացուցիչ Ստեպան Կուբիևը: «Քաղաքական ճգնաժամի կարգավորումը օրերի ու ժամերի հարց է: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է, որ արդեն այս շաբաթ խորհրդարանի աշխատանքի արդյունքում պետք է ստանանք նոր կառավարություն, նոր կոալիցիա, որը կենտրոնացած կլինի բարեփոխումների անցկացման, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, Արժույթի միջազգային հիմնադրի հետ աշխատանքի վրա, պայքարի կոռուպցիայի դեմ, հակառակ դեպքում խորհրդարանը կցրվի»,- հայտարարել է Կուբիևը և հայտարարել է, որ Պորոշենկոն պնդում է անցկացնել սահմանադրական բարեփոխումներ՝ կապված ապակենտրոնացման հետ: Սպասվում է, որ վաղը Ուկրաինայի նոր վարչապետ կարող է նշանակվել Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը, ով փոխարինելու է հրաժարական ներկայացրած Արսենի Յացենյուկին:
