Ասադը պետք է հեռանա.G7-ի արտգործնախարարներ
Հիրոսիմայում «Մեծ յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար : «Սիրիան կարիք ունի նոր կառավարության, որը ներկայացնում է Սիրիայի բոլոր համայնքները ու ի վիճակի է պահպանել իր ժողովրդին, պայքարել ահաբեկչության դեմ և վերակառուցել Սիրիան»,- ասվում է նրանց ամփոփիչ հայտարարության մեջ: Նախարարները վստահեցրել են, որ «աշխատում են Սիրիայում երկարաժամկետ և կայուն հետկոնֆլիկտային իրավիճակի ստեղծման վրա»:
