ԼՂ-ում իրավիճակը բարելավվել է Ռուսաստանի շնորհիվ. Շվեյցարիա
RIA Novosti-ն հայտնում է,որ Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ղարաբաղում սրացումից հետո իրավիճակը բարելավվել է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. «Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայիս սրացումը կարևոր, լուրջ հարց է: Շնորհիվ Ռուսաստանի ջանքերի իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, սակայն, այդուհանդերձ, տարածաշրջանը մնում է բարդ, կա հակամարտության սրացման վտանգ: Անհրաժեշտ ենք համարում բանակցությունների կառուցվածքային գործընթացը, երկխոսությունը այն բանի համար, որ վերջապես գանք այդ հարցի որոշմանը:Դեռ նման կառուցողական գործընթաց հաստատված չէ, դրանով հարկավոր է զբաղվել»:
