«Լավ, դու ծնողին հարգելու կարևորությունը չգիտե՞ս». Հայրիկյանը՝ Փաշինյանին

«Ցանկացած կառավարություն մեկ տարվա ընթացքում կարող է տարվա 365 օրերի գործունեության վերաբերյալ ոչ թե 100, այլ 300 փաստ բերել, որ ինչ-որ բան է արել: Կառավարությունը նրա համար է, որ ինչ-որ բան անի: Ասում են՝ 85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար: Եթե դուք էլ գայիք իշխանության և տեսնեիք, որ աղքատ մարդը շատ քիչ է ստանում, այդ շատ քիչը կդառնար քիչ-քիչ: Իսկ հեղափոխություն կատարածը, այն էլ՝ թավշյա և ժողովրդավարական, պետք է ցույց տար այն քայլը, որով ժողովուրդը լրացուցիչ ժողովրդավարություն ստացավ»,- 168 ժամի  հետ զրույցում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:


«Կարևոր է փոխել կեղծված Սահմանադրությունը: Երբ մենք ենք ասում, ու անտեսում ես, հասկացանք, բոլշևիկյան միջակության բարդույթ ունես ԱԻՄ-ի, Հայրիկյանի նկատմամբ, դու չես կարող անցնել Հայրիկյանի անցած ճանապարհը, բայց երբ Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում, որ Սահմանադրությունը պետք է փոխել, դու դա էլ ես արհամարհում: Լավ, դու ծնողին հարգելու կարևորությունը չգիտե՞ս»,- խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Պարույր Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է մեկ տարվա ընթացքում կատարված դրական փոփոխություններին՝ ԱԻՄ առաջնորդը նկատեց.

«Դրական փոփոխություն հիմնականում տեղի է ունեցել առաջին օրերին, երբ հեղափոխություն եղավ: Իհարկե, չեմ կարող ուրանալ մեկ բան. նախկինում լրատվամիջոցներն իշխանությունների վերահսկողության ներքո էին, հիմա այդպես չէ»:


Հարցին՝ ի՞նչ է հիմնականում ակնկալում իշխանությունից, Հայրիկյանը պատասխանեց.

«Ամենակարևորն այն էր, որ քաղաքացիներն իսկապես տեր դառնային իրենց ճակատագրին, իսկ դա կարելի է անել բացարձակ ժողովրդավարության մոդելը Հայաստանում որդեգրելով»:

դիտվել է 3068 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am