Թիմը անփորձ չէ,թիմը նույնքան ստահակ է, ինչքան իրենց քաղաքական ղեկավարն է.Կոնստանտին Տեր-Նակալյան

Հարցազրույց «Բլոգնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ:/Մաս 1-ին/

-Վերջին շրջանում Հայաստան-Արցախ որոշակի լարվածություն առաջացավ,երբ՞ դրվեցին հիմքերը ,ի՞նչ ընթացք է ստանում և ո՞ւմ կողմից են հրահրվում :

Անի Խաչատրյան.Ես վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները լարվածություն չէի որակի,:Արցախից նամակ եկավ,որը Հայաստանիւ կողմից մերժվեց:Արցախի երկու նախագահները Ռոբերտ Քոչրայանի հետ նույն թիմում են եղել,բայց Արցախի նախագահները պետք է որևէ նամակ Հայաստանին հղելուց առաջ դրա պատասխանը արդեն իսկ ճշտեին, հետո նոր այդ ուղղեին:Նամակը պատասխան ստացավ ՀՀ իշխանությունների կողմից ոչ ճիշտ ձևով,բայց այլ պատասխան այստեղից այլ չէր կարող լիներ:Այս պահին Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է ընթանում և Արցախի նախագահները ,ինչքան էլ մի թիմի անդամ են,իրավունք չունեն խառնվելու դատական պրոցեսներին,պատասխանը լինելու էր այն ,ինչ եղավ:Բովանդակությունը այլ կարող էր լիներ,բայց Արցախը բոլոր վտանգները,պատասխանները պետք է կանխատեսեր,նոր նամակ հղեր ,միգուցե խոսեին Հայաստանի ղեկավարութայն հետ,նոր դիմեին,որպեսզի Հայաստան-Արցախ նման մերժողական մթնոլորտ չլիներ:

-Արդոք միայն նամակն էր պատճառը,մինչ այդ որոշակի լարվածություն չկա՞ր:Հեղափություն,հակահեղափոխություն,նման հայտարարություն էլ եղավ,փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ, նման մի միջադեպ էլ եղավ,երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հայաստանից հայտարարություններ եղան,դրան հետևեց Արցախի պատասխանը ,և ի վերջո պաշտոնանկություններ :

Անի Խաչատրյան.Արցախը առանձին հանրապետություն է,և Արցախի ներսի քաղաքական պրոցեսները պետք է Արցախի իշխանությունները ,ղեկավարությունը իրենք իրենց մեջ կարողանան լուծել,ես գրեթե համոզաված եմ ,որ Հայաստանը Արցախի ներքաղաքական կյանքին չի խառնվում:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Արցախի և Հայաստանի մեջ լարվածության կետ կա,որը աճում ու աճում է Հայաստանի քաղաքական ղեկավարության ջանքերով:Մեր հասարակության և Արցախի հասարակության տարբեր շերտերի մեջ Նիկոլ Փաշինյանն ու իր ապաշնորհ քաղաքական թիմն ամեն ինչ անում են,որպեսզի ատոմնիզացիա լինի ու բաժանվեն իրար ատող ,իրար հետ հակադրվող խմբերի:Թույլ տվեք չհամաձայնվել ձեր տեսակետի հետ,և եթե Նիկոլ Փաշինյանը սուտասան չէ,ասում էր,որ սա քաղաքական հետապնդում չէ Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվողը:Եթե իրավական պրոցես է,երկու նախագահ երաշխավորագիր են ներկայացնում,որ խափանման միջոց փոխվի: Եթե դա քաղաքական հետապնդում չի,չի հետապնդում քաղաքական որոշումներ, որ մի բան էլ Արցախի ղեկավարությունը կորելացիա անեն իրենց դիրքորոշումը ՀՀ ղեկավարության հետ:Ինչ փաստակ է բերում խափանման միջոցը կալանքը պահելու համար.ասում ենք կարող է ազդել գործի քննության վրա :Մի կողմից ունենք երկու հարգված մարդ՝Բակո Սահակյանը գործող նախագահն է,Արկադի Ղուկասյանը՝նախկին, մարդիկ երաշխավորագիր են ներկայացնում,որ մարդը չի փախնելու,մյուս կողմից ունենք նախադեպեր,երբ էլի առերևույթ հանցագործությունների շրջանակում կա հարուցված քրեական գործ,օրինակ Դավիթ Սանասարյանինը,ով վստահաբար այս պահի դրությամբ ավելի շատ գործիքակազմ ու հնարավորություններ ունի քննության վրա ազդելու,որովհետև բացահայտ աջակցություն է ստանում գործող պետական պաշտոնյաններից,ու նրա խափանման միջոցը չգիտես ինչու կալանքը չէ: Խնդիրն այստեղ երկակի ստանդարտներն են,որ եթե դու քայլած ես, դու տարբեր օրենքներից,արդարույթւններից վեր ես,քեզ այլ արշինով ես չափում,եթե դու քայած չես,ու առավել ևս ինչ-որ տարբեր փուլերում նեղացրել ես Նիկոլ Փաշինյանին, արդեն ուրիշ արշինով:Ու եթե հանկարծ ինչ- որ մեկը ,եթե դա ամբողջ Արցախի հանարությունն է,կամ այդ հանրության մեծամասնությունը համարձակվում է հակադրվել նրան,նա ստանում է այդ սևի,հակահեղափոխականի պիտակը:Դուք ասում եք՝Արցախի անկախ հանրապետություն,քաղաքական պրոսեցները այնտեղ ներքին են,այդ դեպքում ինչ գործ ունի Նիկոլ Փաշինյանը Արցախին հակահեղափոխությամբ կամ հեղափոխությամբ հաթաթա անելով,ասում է՝եթե այդտեղ հեղափոխության օջախ հասունանա ,մենք կանենք հեղափոխություն:Հիմա վերլուծելով ձեր դիրքորոշումը ,ինքը մի կողմից ,երբ իրեն ձեռք է տալիս,ասում է՝Արցախը առանձին միավոր է, իրենց նեքին օրակարգն ունեն,երբ ձեռք չի տալիս,ինքը ամենաբռի կերպով ,սպառնալիքի լեզվով է խոսում:Ամբողջ մեր հասունացող ներհասարակական խնդրի հիմքում ընկած է այդ դուալիզմը,երբ որ մերոնց կարելի է ամեն ինչ,ձերոնց չի կարելի ոչինչ:

Անի Խաչատրյան.Դուք համեմատում եք Դավիթ Սանասարյանի և Ռոբերտ Քոչարյանի գործը,բայց նրանց գործերը իրար հետ բացարձակ կապ չունեցող են…

Կոնստանտին Տեր-Նակալյան.Գործը կապ չունի ,ես համեմատում եմ երևույթը:

Անի Խաչատրյան.Թեկուզ երևույթը,ազդեցությունը …Դավիթ Սանասարյանի լծակներն ու Քոչարյանի լծակները…

Կոնստանտին Տեր-Նակալյան.Նայեք,չի կարելի փոխել մեկի խափանման միջոցը,որովհետև նա կարող է ազդել քննության վրա,մյուսի դեպքում,ով ունի շատ ավելի լայն գործիքակազմ,որը բացահայտորեն ցուցադրվում է ընդհուպ մինչև մինչև ԱԱԾ պետին հաթաթա անող սորոսականներ, որ եթե մեր Դավիթին…

Անի Խաչատրյան.Ռոբերտ Քոչրայանինն էլ ունի Ռուսաստանից աջակցություն:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Ռուսաստանը կարող է վկաների վրա ազդել:

Անի Խաչատրյան.Իհարկե,շատ բաների վրա կարող է ազդել:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Ենթադրենք ինչ-որ նախարար Փաշինյանի կառավարության կամ որևէ պատգամավոր չի կարող ազդե՞լ,ավելի քիչ կարող է ,քան Ռուսաստա՞նը:
Անի Խաչատրյան.Եթե քրեական գործի վրա Դավիթ Սանասարյանը հնարավորություն ունենար ազդելու, այդ քրեական գործը չէր հարուցվի ու մեզանից ոչ ոք չէր իմանա այդ խնդրի մասին:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Ֆեյսբուքյան արշավները ևս ազդեցության ձև են:

Անի Խաչատրյան.Քոչարյանի գործում 10 զոհ կա:Վերջապես այսքան տարի հետո այս գործը …

-Դրա համար են դատո՞ւմ:

Անի Խաչատրյան.Կա մեղադրանք:

-Ինչի՞ համար:

Անի Խաչատրյան.Մեղադրանքն առաջադրված է:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Սահմանադրական կարգի տապալում:

Անի Խաչատրյան.Ես դեռ լիահույս եմ,հավատում եմ,համոզված եմ,որ սահմանադրական կարգի տապալման մեջ նաև այլ գործեր կավելանան:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Իսկ ես համոզված եմ,որ Նիկոլ Փաշինայնը առնվազն երկու դրվագով կդատվի՝սահմանադրական կարգի տապալման համար,ոչ միայն Նիկոլ Փաշինյանը,այլ նաև իր քաղաքական թիմը,որն անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին իրականացրեց պետական հեղաշրջում ու սահամանդրական կարգի տապալման,երկորդ դրվագը՝հոկտեմբերի 2-ին էր,երբ ԱԺ –ին բացահայտ ճնշում գործադրելով վիժեցրեցին մի օրինագծի քվեարկություն,որը հետո բոլորվին,վերջերս …

Անի Խաչատրյան.Դա ժողովուրդն արեց…

Կոնստանտին Տեր-Նակալյան.Ժաղովուրդը շատ բան կարող է անել

Անի Խաչատրյան.Ժողովուրդը 2014 թվականի ապրիլի 12-ին ,երբ փողոցում էր Ռոբերտ Քոչարյանը նույնպես սահմանադրական կարգը տապալեց,տապալեց 2008 –ի մարտի 1-ին,այդ ժամանակ իշխանության ղեկին նա էր,այդ ժամանակվա իշխանության ժամանակ հնարավոր չէր,որ որևէ մեկը կկարողանար Ռոբերտ Քոչարյանից ավել որոշում կայացնել,նույնիսկ մենք հիմա որ այստեղ նստած ենք,դա այդ իշխանության օրոք հնարավոր չէր:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Ո՞վ է ասում:

Անի Խաչատրյան.Ես եմ ասում ,դու այն ժամանակ ընդդիմություն չէիք,այս պահին ես և դուք ընդդիմություն ենք,մեզ եթեր հնարավոր չէր այն ժամանակ տրամադրել:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը եթեր չէր ստանո՞ւմ:

Անի Խաչատրյան.Ոչ,չէրչ ստանում:Ցույց տվեք մի հեռուստաեթեր,որ 2004,2005 թվականներին…

-Երկու անգամ առնվազն ինձ մոտ է եղել:

Անի Խաչատրյան. Ես չեմ ասում ամնավերջում,2004-2005-ին Հանրային հեռուստաընկերության մի եթեր ցույց տվեք ,որտեղ եղել է Արամ Սարգսյանը,Ստեփան Դեմիրճյանը,երբ ընդդիմությունը պայքարում էր,փակվեց Ա1+-րը,որովհետև լուսաբանում էր…

Կոնստանտին Տեր-Նակալյան.Նիկոլ Փաշինյանը մերժում էր Սերժին,այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին…

Անի Խաչատրյան.Ես ավելի հետ գնացի,

Կոնստանտին Տեր-Նակալյան.Թեմայից թեմա եք թռնում :

Անի Խաչատրյան.Սահմանադրական կարգի տարբեր փուլերով տապալումները եղել են,սա հեղափոխություն էր,այլ ոչ թե սահմանադրական կարգի տապալում:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Հեղափոխությունը հասարակարգի փոփոխություն է,որը ենթադրում է,որ օլիգարխներ չկան,տնտեսական հարաբերություներ չկան, Սամվել Ալեքսանյանը արդյոք ավելի սահմանափակված է:

Անի Խաչատրյան.Սամվել Ալեքսանյանը այլևս պատգամավոր չէ՞

Կոնստանտին Տեր-Նակալյան.Հետո ի՞նչ:

Անի Խաչատրյան.Նա այսօր քաղաքական պրոցեսներում չկա:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Ընտրությունների ժամանակ չէր աջակցում:Հիմա ինչ չի անում Սամվել Ալեքսանյանը,որ չէր անում մինչև 2018-ի ապրիլը:

Անի Խաչատրյան.Ուզում եք ասել ,որ շարունակվում են մենաշնորհները:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Ինչ որ առումով այո:

Անի Խաչատրյան.Սպայկան ձեզ օրինակ:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Ընտրողական ,ով սվոյ չէ, իրեն մտնում պատժում են,ով սվոյ է ՝ամեն ինչ անում է:

Անի Խաչատրյան.Ես այս իշխանության շարքերում օլիգարխներ չեմ տեսել,մենք եղել ենք մի թիմ,թեկուզ այն ժամանակ նման մարդ չգիտեմ:

-Նոր են,սպասեք մի քանի տարի:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Օլիգարխները պարտադիր չէ մանդատ ունենան,օլիգարխը խոշոր սեփականատերն է,ով մասնակցություն է ունենում քաղաքական գործընթացներին :

-Հայտարարում են,որ կոռուպցիան վերացել է,բայց հանկարծ նման գործեր են բացվում,սա ինչի՞ ցուցիչ էր:

Անի Խաչատրյան.Կոռուպցիան չի կարող մի երկու ամսում իսպառ վերանալ:

-Հայտարարեցին ,որ կոռուպցիան իսպառ վերացել է:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Փաշինյանը հայտարարեց,որ համակարգային կոռուպցիան իսպառ վերացել է:

Անի Խաչատրյան.Սա կարող է նախադեպ լինել, եթե եղել է ,կպատժվի:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Մեծ ո՞րն է,օրինակ Նիկոլ Փաշինյանը ամեն լայվի ժամանակ, բանակի թեմայով խոսելիս ասում է՝թալանեցին,լափեցին,սերմացու գողացող մկների նման ,այն պարագայում,երբ իր իշխանության օրոք ՊՆ-ի,Սանասարյանի մոնիթորինգով վեր են հանել 400 միլիոն դրամի խախտում:Դա ՊՆ բյուջերի տարեկան կտրվածքով 0.15 տոկոսն է: Դա թույլ է տալիս ասել,որ մեծ թալան,բայց երբ բերում են ավելի մեծ,ասում են դա մանր է,դա համակարգային չէ: Էլի երկակի ստանդարտներ են:

Անի Խաչատրյան.Երևանի քաղաքապետարանին կից թաղապետարանները,մնացածը,երբ կծիկը բացում ես ,անկեղծ ասած սարսափելի է :Ես ,լինելով ընդդիմադիր ֆրակցիայի ներկայացուցիչ ու եթե նույն ֆեյսբուքյան մեկնաբանություններից կարելի հասկանալ հասարակության վերաբերմունքը,չեմ կարող չասել,այո,այսօր քաղաքային իշխանությունը ֆինանսական կոռուպցիայի մեջ չկա, ինչպես եղել է առաջ:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Կամազների գործը չտեսա՞ք:

Անի Խաչատրյան.Կամազների գործում վտանգներ կան կոռուպցիոն…

Կոնստանտին Տեր-Նակալյան.Տոնածառի գործը …

Անի Խաչատրյան.Տոնածառի գործի ամսին մենք երբեք չենք խոսել:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Մեկ անձից տենդերների հարցը…

Անի Խաչատրյան.Դա կարող է հետևանք լինել հետագայում:այս պահին ես թե Հայկ Մարությանի, թե վարչական շրջանի ղեկավարների վրա,որոնք օր օրի բացահայտում :

Կոնստանտին Տեր-Նակալյան.Հայկ Մարությանն է ավելի լավ ադմինիստատիվ կառավարում իրականացնում,թե՞ Տարոն Մարգարյանը:

Անի Խաչատրյան.Համեմատելու չէ,մենք միայն Տարոն Մարգարյան և Հայկ Մարության չենք համեմատում,մենք համեմատում ենք ամբողջ քաղաքապետարանն ու թաղապետարանները …

-Ասում էին՝Սերժ հեռացիր,Տարոն հեռացիր:

Անի Խաչատրյան.Նայեք այն թիմը,որը կարն այն ժամանակ…այս թիմը փորձի պակաս ունի :
-Ինչքա՞ն ժամանակ է պետք է:

Անի Խաչատրյան.Չեմ կարող ասել,ցավում եմ,որ դա շատ արագ չի լինում:Ես ինքս դրա մասին խոսում եմ,այս թիմը փորձ չունի :

-Ինչ ցույց տվեց Դավիթ Սանասարյանի արածը:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Սա ցույց տվեց ,որ հերթական անգամ ինչ քարոզվում է,ասվում է ապրիլից սկսած հիմնված է ֆունդամենտալ ստի,կեղծիքի ու մանիպուլյացիայի վրա:Թիմը անփորձ չէ,թիմը նույնքան ստահակ է, ինչքան իրենց քաղաքական ղեկավան է:Թիմում ներգրաված են մարդիկ,ովքեր 1 տարի առաջ ամեն թփի ու ամեն քարի կտորի համար պատրաստ էին իրենց կրծքի մազերը պոկել ուղիղ եթերում:Ի դեպ լավ դրվագ հիշեցի.նույն Վարդանյանների այգու բացման ժամանակ ,երբ պարսպապատված էր,նույն մարդիկ,ովքեր ավագանիում են,կամ Փաշինյանի իշխանության տարբեր օղակներում,պոկում էին պարիսպները,Տարոնի հրաժարականն էին պահանջում ,երկու օր առաջ,մեծ հպարտությամբ,կոստյում դեպքով գնում էին այդ այգու բացումը անելու ու իրենց էին վերագրում այդ հաջողությունը:

Անի Խաչատրյան.Թույլ տվեք չհամաձայնել,այդ այգու նախագիծը երբ եկել է Երևանի ավագանի,Տարոնի ժամանակ ինչպես նշեցիք,այդ ժամանակ Երչևանի ավագնու Ելք խմբակցությունը,որի գրեթե կեսը Նիկոլ Փաշինյանի այսօրվա թիմն էր,միաձայն կողմ է քվերակել:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Քանի հոգի էին այն ժամանակ:

Անի Խաչատրյան.14 հոգուց 7-ը:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Հիմա քանի՞սն են:Ուզում եք ես անուններով թվարկեմ.Վահե Գևորգյան,Գրիգոր Երիցյան,տարբեր կերպարներ կան,որ նախկին Ելքի ցուցակում չկային,հիմա այնտեղ են:
Անի Խաչատրյան.Իսկ ինչի համար էր այդ ամենը:Ես ինքնս կողմ քվերակեցի այդ նախագծին,մի քանի օր հետո այդ ակցիային չենք մասնակցել,բայց Ելքը հայտարություն տարածեց,որ մենք դատապարտում ենք,այնտեղից սարսափելի շատ ծառեր կտրվեցին:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Հիմա այս այգին լավն է,թե՞ վատն է: Հիշեցնեմ,սա այն այգին է,որտեղ Նիկոլ Փաշինյանը շատրվանից ջուր էր խմում,այնքան լավն էր:

Անի Խաչատրյան.Նորմալ երկրներում ,երբ նայում ես,այգին ,նախագծին ծառերը չեն հարմարեցնում,այլ նախագիծն է հարմարվում ծառերին:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Հիմա այգին լավն է,թ՞ե վատը:

Անի Խաչատրյան.Այգին լավն է,բայց այն ծառերով շատ ավելի լավը կլիներ,այն ծառերով ,որոնք կային:

-Այսինքն ՝հիմա ողջունելի է:

Անի Խաչատրյան.Իհարկե ողջունելի է:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Ես հետևողականության կապը չեմ կարղանում գտնել, այսինքն՝կամ այն ժամանակ այգին վատն էր, հիմա էլ է վատը…

Անի Խաչատրյան.Այն ժամանակ այգին նոր էին կառուցում և կարելի էր ծառերը առանց կտրելու նախագիծը այնպես լիներ,որ ծառերը չկտրվեին:

Կոնստանտին Տեր-Նակալյան.Բայց կտրվեցին չէ ծառերը:

Անի Խաչատրյան.Ծառերը կտրվեցին,այգին կառուցվեց և այսօր այգին արդեն լավն է,ծառերը կտրվել են,արդեն ետ գնալ չենք կարող,այդ ժամանակ փորձում էինք դեմ առնել,որ ծառերը չկտրվեին:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 10901 անգամ
Լրահոս
«Արցախում «երկրորդ հայկական պետության» սնանկ գաղափարը պետք է մեկընդմիշտ թաղել․ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵ՛ՐՋ»․ Արմեն Այվազյան Ես անչափ հիասթափված եմ Պուտինից. Թրամփ Փարիզի դատարանը Սիրայի նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել Բաքուն, հայերիս մարդ չհամարելով, արդարացնում էր մեր դեմ ցանկացած ոճրագործություն, ինչի ականատեսը եղանք Արցախում Մենք միջանցք եզրույթի բովանդակությանն ենք դեմ, թե չէ անունն ինչ ուզում է լինի. քաղաքագետ Եմենի հուսիթները հայտարարել են, որ ԱԹՍ-ով հարվածել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի շենքին Այսօր վերստին աղոթք ենք բարձրացնում Արցախի համար․ Վրթանես Սրբազանի խոսքը` Եռաբլուր պանթեոնում Մեր երկրում դասական մթնաժամ է․ շուրջբոլորն ուրացում է ու դավաճանություն․ Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտ է հայ հասարակության աջակցությունը. Արցախի հարցով Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնություն Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Արցախում այլևս հայ չի ապրում, սակայն սեփական հայրենիքում ապրելու իրավունքը հնարավոր չէ վերացնել Արտակարգ դեպք․ փրկարարները ու ջրային պարեկները դուրս են բերել քաղաքացիներին Բաքվում շարունակում են դատել Ռուբեն Վարդանյանին Փաշինյանը հայտարարեց՝ մերժել է Արցախի խնդրի կարգավորումը, որ հաշտություն ստանա Բաքվից ու Թուրքիայից Եթե ուզում ենք Արցախը սրտներիս մեջ պահենք, պիտի էդ մարդը՝ Արցախի ողբերգության պատճառը, հեռացվի․ Լևոն Ջավախյան. 168.am «Մեծերը Հայաստանի եւ հայերի մասին»․ Լևոն Տեր-Պետրոսյան Բելառուսի համար Ռուսաստանին փոխարինող չկա, նույնն էլ Ռուսաստանի համար. Վլադիմիր Պուտին Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս․ Զառա Մանուչարյանը Արսեն Թորոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել Չվախենա՛ք, Արցախը չի՛ կարող մшհшնալ, պարտավոր ենք մեր սրտում պահել ազատության լույսը, որը բոլորինս է․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Չեմ շփվում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ. Մովսես Հակոբյանը՝ քրոջ որդու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am