Փախածները

Անկեղծորեն հպարտություն ես ապրում՝ տեսնելով Արցախի երկու նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին դատարանում, նրանք այնտեղ են հայտնվել իրենց մարտական ընկերոջ, իրենց զինակից, եւ ի վերջո Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորությամբ: Այս մարդիկ հասկանալով, թե համատարած զոմբիացման մթնոլորտում ինչպիսի պարսավանքի ու անգամ հայհոյանքների կարժանանան, բայց միեւնույն է ընկերությունը, հավատարմություն ամեն ինչից վեր են դասում: Նրանք ձեռք են մեկնում իրենց ընկած ընկերոջը, ճամբարափոխ չեն լինում հանգամանքների բերումով, նրանք միայնակ չեն թողնում նեղության մեջ հայտնված իրենց մտերիմ մարդուն, ինչը հաստատ դրվատանքի է արժանի:
Հայաստանում հիրավի պատմական օրեր ենք ապրում, երեք նախագահները մեկ օրում հայտնվում են դատարանում ու այս ամենին քար անտարբերություն ու լռություն ՝ տիրում բազում շրջանակներում, մարդիկ որոնք պիտի խոսեին, գուցե հանդուրժողականության կոչեր անեին, բայց պատսպարվել են ապահով վայրերում: Առաջինը ՀՀ նախագահն է, Սահմանադրության երաշխավորը, ով կարող էր կոչով դիմեր դատարանի դիմաց Քոչարյանի կողմ եւ դեմ ցույցեր անող հանրության իբրեւ Սահմանադրության երաշխավորի, բայց ոչ, նա դա չի անի, քանզի իր առաքելությունը արտերկրում շրջագայելն է եւ իշխանության կամքը անվերապահ կատարելը:

Իր հոտին միայնակ չպիտի թողներ վեհափառ տերը՝ Գարեգին Բ-ն, բայց նա էլ կարծես թե գտել է ապահով ապրելու բանաձեւը, որի լուծումը տրվում է վարչապետի տիկնոջ հիմնադրամում, այդ լուծում միլիոններ արժե:

Կամ հենց Սերժ Սարգսյանը,ում Քոչարյանը փոխանցեց իշխանությունը և այդ պատճառով էր ստեղծվել մարտի մեկյան այս ողջ պատմությունը:

Մարդիկ, որոնք Ռոբերտ Քոչարյանի հետ երկար ճանապարհ են անցել ու ինչ որ պահի եղել են նրա հավատավոր զինվորները: Տարակուսելի է, անշուշտ, Դավիթ Հարությունյանի լռությունը, ում հետ կապված ժամանակին նախագահ Քոչարյանը հավակնոտ պլաններ ուներ եւ Հարությունյանին նախագահ դարձնելու մեծ ցանկություն ուներ:Ի դեպ, Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի առջեւ ներքին պահանջ է դրվել պաշտոնանկ անել Դավիթ Հարությունյանին, սակայն նա ամեն գնով Հարությունյանին չի «զոհաբերել»:

Կամ օրինակ դաշնակցական Դավիթ Լոքյանը, որը համարվում էր Քոչարյանի իշխանության օրոք ամենաարտոնյալ մարդկանցից՝ նախարարներից մեկը:

Եւ վերջապես՝ հենց ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանի երբեմնի քաղաքական հենարանը, որը տարիներ, տասնամյակներ շարունակ շնորհիվ Քոչարյանի իր բաղձալի տեղում էր ու վայելում էր իշխանությունը բյուր-բյուր բարիքներով:
Այս բոլորը վերջին օրերին լռում են՝ ցույց տալով, որ սկզբունքներն ու մարդկային հարաբերությունները հավերժ չեն, հավերժը շահն է, որն այս պահին լռել է պահանջում:

Անի Սահակյան

դիտվել է 1930 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am