Թրամփն է սպասում Փաշինյանին ու Ալիևին. Ինչ է նա պարզելու

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե ակնկալվում է, որ Վաշինգտոնն է ընդունելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հնարավոր հանդիպումը։

Հարցին, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցե՞լ է, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո։ Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»։

Ի պատասխան հարցի, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն անդրադարձ եղե՞լ է և ուրվագծվու՞մ է առաջիկայում, ՀՀ արտգործնախարարը պատասխանել է. «Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք»։

Հարցին, թե արդյոք արդեն հստա՞կ է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու, Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Ակնկալվում է։ Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջում, օրերս այս մասին հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում: «Մենք նախ ծրագրում ենք, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք: Օրակարգում նախարարների հանդիպումն է, բայց այն դեռ պետք է նախապատրաստել: Ինչպես ավելի վաղ ասել եմ, համանախագահ երկրներից մեկն առաջարկել է նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, բայց այն նախապատրաստել է պետք»,-ասել է Մամեդյարովը:

Դեռ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում՝ շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումները:
Անդրադառնալով ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը՝ Մամեդյարովն ասել է. «Մեզ բեկում է հարկավոր բանակցություններում: Կարող եմ ասել, որ ոչ այնքան դրական եմ տրամադրված այս հարցում, բայց եթե իրատեսորեն խոսենք, պետք է կրկնապատկել ջանքերը: Դա անում է Ռուսաստանը՝ վերջին հանդիպմանը մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Իսկ երեկ մենք հրավեր ենք ստացել ԱՄՆ-ից՝ այցելել Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ պետքարտուղարը ևս մտադիր է իր ավանդն ունենալ բանակցությունների առաջխաղացման գործում:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էր շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: ԱԳ Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը կարող է անցկացվել ամերիկյան հովանու ներքո: Այս փուլում նկատվում է Ռուսաստանի «ղեկը» չթողնելու քաղաքականություն ԱՄՆ-ի կողմից: Նախօրեին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հստակ նշել է, որ ԱՄՆ-ը ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներով: «Գործընթացը ոգևորիչ է, քանի որ բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում մենք նկատել ենք շփման գծում բռնությունների կրճատում ու այլ դրական ազդակներ»,- ասել է Թրեյսին:

Ամերիկյան աջակցությունը Փաշինյանին ու Ալևին նշանակում է մեկ բան՝ Վաշինգտոնն էլ ներկայանում է որպես ակտիվ շահառու, ինչը իր հերթին նշանակում է, որ միջնորդ պետություններն, այնուամենայնիվ, որոշակի տեղաշարժ են սպասում:

Ընդունելի՞ է Թրամփի համար Լավրովի պլանը... Սա է հարցը: Թե՞ այն չեզոքացնելու խնդիր ունի ԱՄՆ-ն:

Թամար Բագրատունի

դիտվել է 2813 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am