Սիրիայում ԻՊ-ի շարքերում կռվող վրացի է ոչնչացվել
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Սիրիայում սպանվել է Վրաստանի տարածքում գտնվող Պանկիսի կիրճի բնակիչ Վախա Բուգիևը, ով կռվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում,ահաբեկիչներին աջակցելու նպատակով: Ըստ «Ռուսթավի- 2» հեռուստաալիքի՝ մի շարք ռազմական օպերացիաների մասնակցած Բուգիևը ենթադրաբար սպանվել է օդային ռմբակոծության հետևանքով: Ընդհանուր առմամբ, Սիրիայում սպանվել է ԻՊ-ի շարքերում կռված ծնունդով Վրաստանից 15 մարդ։ Ընթացիկ տարվա մարտին Պենտագոնը հաստատել է ԻՊ-ի առաջնորդներից մեկի` Պանկիսի կիրճի բնակիչ Թարխան Բատիրաշվիլիի մահվան լուրը։
