Ստավրոպոլի պայթյունների հետևանքով տուժածներ չկան
RIA Novosti-ն՝ հղում կատարելով ուժային կառույցներում աղբյուրին հայտնում է,որ 3 ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ է իրեն պայթեցրել Ստավրոպոլի երկրամասի ներքին գործերի բաժնի մոտ: «Նախնական տվյալներով՝ 3 մահապարտ ինքնապայթեցվել են Ստավրոպոլի երկրամասի Նովոսելիցկու շրջանի ներքին գործերի բաժնի շենքի մոտ: Ահաբեկիչները սպանվել են, ընդհանուր առմամբ, 5 պայթյուն է իրականացվել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ստավրոպոլի երկրամասի Նովոսելիցկի շրջանում որոտացած պայթյունի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան խաղաղ բնակչության շրջանում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի շրջանային վարչությանը:
