Հրապարակվեցին Վարդան Օսկանյանի եւ Սամվել Մայրապետյանի ցուցմունքները` կաշառքի դրվագով

«Ես Ռոբերտ Քոչարյանի հետ ֆինանսական որեւէ հարց չեմ ունեցել եւ ինձ հայտնի չեն այն հանգամանքները, որ մատնանշված են Սիլվա Համբարձումյանի ցուցմունքում»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Սամվել Մայրապետյանի ցուցմունքի այս դրվագը դատարանի դահլիճում ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Ըստ նրա` Սիլվա Համբարձումյանն իր ութ ցուցմունքներով հայտնում է, որ Քոչարյանին անձամբ չի ճանաչում, երբեւէ չի հանդիպել, անձամբ գումար չի փոխանցել, դա արել է Սամվել Մայրապետյանի միջոցով, պայմանավորվածությունն էլ ձեռք է բերել Վարդան Օսկանյանի միջոցով. «Սակայն Վարդան Օսկանյանը եւս պնդում է, որ երբեւէ որեւէ դրամական խնդիր չի քննարկել նախագահի հետ, չի տվել եւ չի ստացել կաշառք տալու կամ փոխանցելու մասին տեղեկություններ»:

Պաշտպանը նշեց, որ ըստ մեղադրանքի` քննությամբ հիմնավորվել է, որ Սիլվա Համբարձումյանը Մայրապետյանի հաշվին գումար է փոխանցել, սակայն նրանք իրար մեջ չեն հասկացել, թե այդ ինչ գումար է. «Արդյունքում, վարույթ իրականացնող մարմինը եզրակացրել է, թե դա եկել, հասել է Քոչարյանին` որպես կաշառք, ընդ որում, ասվում է որ, այդ գումարը Մայրապետյանի որդին դուրս է հանել նրա հաշվից, տվել է հորը, հայրն էլ տվել է Քոչարյանին»:

Հովհաննես Խուդոյանն ընդգծեց, որ գործ ունեն միայն մեկ եւ շատ կասկածելի վկայի ցուցմունքների հետ:

Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ հայտարարեց, որ Սիլվա համբարձումյանի հետ այդ մասին հեռախոսազրույց է ունեցել. «Սիլվա Համբարումյանը ինձ զանգել է եւ ասել` կարո՞ղ եք ապացուցել, որ ես կաշառք եմ տվել, նա ինձ ասել է` ես կաշառք չեմ տվել»: Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը գնահատի այս հեռախոսազրույցը:

Այս դրվագով ելույթ ունեցավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը` ասելով, թե ցուցմունքներում այդ գումարը նշվում է որպես նվիրատվություն. «Ցուցմունքների մեջ ասում է` ես կաշառք չեմ տալիս, դա նվիրատվություն է, կաշառքը տալիս են ինչ-որ ծառայության համրա, ինքը չի ասում, թե իրեն ինչ-որ մեկը պետք է լավություն անի, ասում է` տվել եմ, որ ինձ չխանգարեն, բայց որեւէ փաստ չկա, որ իրեն մինչ այդ խանգարել են»:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի` հասկանալի չէ, թե նախագահը որտեղից պետք է իմանար, թե Սիլվա Համբարձումյանը ինչ ընկերություն է վաճառում, որ հետո էլ խոչընդոտեր. «Այս ամենը աբսուրդի է նմանվում»,-ասում է նա եւ հավելում. «Ապօրինի ձեւով հուլիս ամսից իմ գույքի եւ հաշիվների վրա կալանք են դրել, թեեւ այդ հոդվածով իրավունք չունեին, եւ այդ կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս հոդվածի գործը, ուրիշ բացատրություն չկա, նպատակը սա է»:

Դատախազ Կարեն Բիշարյանը միջնորդություն ներկայացրեց Արամ Օրբելյանի ներկայացրած հեռախոսազրույցը չգնահատելու. «Դա հորինվածքից բարձր չի կարող գնահատվել, որովհետեւ որեւէ երաշխիք չկա` արդյոք նման հեռախոսազանգ եղել է թե ոչ, եւ եթե այո, ապա նման խոսակցություն եղել է թե ոչ»:

Պաշտպան Խուդոյանը հայտարարեց, որ միանում են դատախազի միջնորդությանը եւ Օրբելյանի միջնորդությունը` այդ հեռախոսազրույցը գնահատելու վերաբերյալ, առարկում են:

դիտվել է 854 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am