Փարիզում ոստիկանությունը ցրել է իշխանությունների քաղաքականության դեմ բողոքողների վրանային ճամբարը
TASS-ը հայտնում է,որ ոստիկանությունը ցրել է Փարիզում Հանրապետության հրապարակում վրանային ճամբարը, որը ձգողության կենտրոն է դարձել սոցիալիստների և անձամբ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությանը անհամաձայն ֆրանսիացիների համար: Գործողությունն իրականացվել է ուժեղացված պահպանությամբ, ոչ մի պատահար չի արձանագրվել: Բողոքի շարժման կազմակերպիչները, սակայն, արդեն հայտարարել են, որ ակցիաներն այս կամ այն ձևով կշարունակվեն իշխանությունների գործողություններին անհամաձայնությունը ցույց տալու համար: «Մենք Հանրապետության հրապարակը լքում ենք միայն ժամանակավորապես»,- պնդում են ցուցարարները: Վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ կառավարությունը չի պատրաստվում նահանջել:
