Մոգերինին կժամանի Իրան
Իրանի ԱԳՆ խոսնակ Հոսեին Ջաբերի Անսարին Թեհրանում կազմակերպված շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Իրան կժամանի ապրիլի 16-ին։ Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Մոգերինիին կուղեկցի 7 եվրահանձնակատար։ Մոգերինին ու նրան ուղեկցող պատվիրակությունը կարևոր հանդիպումներ են ունենալու Թեհրանում մի շարք քաղաքական գործիչների ու առևտրի հարցերով պատասխանատուների հետ։
