Քաղաքական պեդոֆիլիան եւ Քոչարյանի դատավարությունը

Նիկոլ Փաշինյանը հավանաբար ծանր է տարել, որ Քոչարյանը մենակ չէ`կան մարդիկ, որոնք գնահատում են երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների արդյունքները եւ սատարում են նրան դատարանի դահլիճի առաջ: Ու ըստ այդմ դուրս է հանել ցուցարարների իր գվարդիան, նրանց, ովքեր հաստիքով ցուցարար են աշխատում վերջին ամիսների ամենատարբեր միջոցառումներին՝ Հայկազ Մակարյան, Ջիվան Աբրահամյան եւ բազումները: Սակայն իշխանությունը չափն անցել է՝ փողոց հանելով նաեւ անչափահաս երեխաների: Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում երեկ անչափահասները մասնակցել են բողոքի ցույցի՝ փաստացի ներքաշվելով ատելության քարոզի մեջ , քանզի ձեռքներին եղել են «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», “Rob Killer”, «դուխով» եւ այլ գրություններով պաստառներ։
Նրանք, ովքեր խրախուսում են այս ամենը, ոչնչացնում են երեխայի մեջ մարդուն: Անչափահասներին, դպրոցականներին դատարանի շենքի մոտ բերելն ու քաղաքական ներկայացման մաս դարձնելը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի նոր իշխանությունը քաղաքացու մասին ուրույն պատկերացում ունի: Իշխանությունը չի հասկանում է, որ
անթույլատրելի է երեխաներին ներքաշելը նման գործընթացների մեջ, չի կարող երկրում լինել առողջ միջավայր, եթե 14-15 տարեկան երեխաները ներքաշվում են քաղաքական դատավարություններին առնչվող ցույցերին։ Այս դեպքը ոչ թե պահանջում է այս կամ այն պատգամավորի կցկտուր արձագանքը, այլ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության եւ ոլորտի պատասխանատուների արձագանքը ։Քանզի դպրոցահասակ երեխան ունի մեկ բացառիկ իրավունք որակյալ կրթություն ստանալու իրավունքն է, ինչը թույլ կտա նրան դառնալու իսկապես հպարտ քաղաքացի, ոչ այնպիսի հպարտ, որը փաշինյանակաների պատկերացումներում է:
Հակառակ պարագայում անչափահաս, դեռեւս չհասունացած աշակերտի մեջ խեղաթյուրվում է մարդը, առաքինի արժեքներին փոխարինում այլակարծությունը խեղդելու մղումը:
Իհարկե, սրանում մեղավորության շատ մեծ բաժին ունեն ծնողները, ովքեր իրենց երեխաների մեջ չեն սերմանում, որ եթե պետք է կախվածություն ձեռք բերել, ապա միայն գրքից, արվեստից այլ ոչ ինչ-որ անձերից, քաղաքական գործընթացներից, բայց եթե ծնողն այդ ամենը չի հասկանում, պետությունն ինքը պետք է զբաղվի սերունդների դաստիարակման հարցով, այլ ոչ թե տանի ինքնաոչնչացման: Սա քաղաքագիտության մեջ ընդունված է անվանել քաղաքական պեդոֆիլիա, այո, չկա որեւէ չափազանցում, մանկահասակնեին այսկերպ պղծում են ամենավատ ձեւով: Իշխանությունը հասկանում է, որ դատարանի ներսում փաստերը քննության չեն դիմանում, ամեն օր պարզվում է գործի շինծու լինելը եւ ստիպված փողոց են հանել լյումպեն մասսային: Հայկ Ալումյանը երեկ հայտարարեց, որ բացի Արշակի Կարապետյանից, ով վարչապետի խորհրդականն է, այլ ցուցմունք չի ուղարկվել դատարան։ Սա նշանակում է՝ կամ քննիչը եւ դատախազը գործի նյութերից թաքցնում են ոստիկանությանն ուղղված ԱԱԾ այն նամակը, որը գործի լուծման համար ունի կարեւոր նշանակություն, մինչդեռ այն չի եղել ոչ կալանքի միջնորդության, ոչ էլ կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ եք թաքցնում ցուցմունքների մեծ մասը կամ կարեւոր փաստաթղթերը։ Այս ամենից հետո ՀՔԾ պետը եւ գլխավոր դատախազը թերեւս պետք է հրաժարական ներկայացնեին, քանի որ նրանք չեն կարողանում իրականացնել քաղաքական թիվ մեկ օրակարգն ու պատվերը ու վնասում են հենց Նիկոլ Փաշինյանին եւ երկրին։

Անի Սահակյան

դիտվել է 1107 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am