Պասերով խաղ, թե դեմքը փրկելու փորձ.Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան խորհրդավոր հարաբերությունները

Նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովին ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի իր թեկնածուին։ Գրեթե կասկած չկար, որ արդեն որերորդ թեկնածուի տապալումից հետո Սարգսյանն,վերջապես, կներկայացնի իշխանության թեկնածու Վահե Գրիգորյանին, որը հայտ ներկայացողների շարքում է, սակայն Արմեն Սարգսյանը ներկայացրեց Արթուր Վաղարշյանին, որը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր :

Անցած ամիս Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, սակայն ապրիլի 16-ին կայացած քվեարկության արդյունքներով խորհրդարանը Գոռ Հովհաննիսյանին ՍԴ դատավորի պաշտոնում չընտրեց: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 24, դեմ` 75 պատգամավոր: Չնայած թեկնածուն այդ դրսից եկած էր՝ Գերմանիայից եւ ներքաշված չէր հարում քաղաքական որեւէ ճամբարին ու ներքաշված չէր ներքաղաքական ինտրիգներում, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական թիմակիցներին ոչինչ չխանգարեց մերժելու նրան: Թե ինչ կորոշի իշխանությունը հերթական թեկնածուի հարցում, դժվար է ասելը, սակայն ՍԴ դատավորի ընտրության հարցը բազում հարցադրումներ է առաջ բերում: Մասնավորապես, արդյոք Արմեն Սարգսյանը , ի վերջո, որոշել է սեփական խաղը առաջ տանել եւ չի պատրաստվում պարել Փաշինյանի նվագի տակ:

Դրանով է պայմանավորված, որ բազում մերժումներից հետո էլ նա ներկայացնում է իր թեկնածուին: Կարելի էր հավատալ այդ վարկածին, եթե Արմեն Սարգսյանը իրագործեր Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներից ամենակարեւորը, այն է՝ դառնար Դահմանադրության իրագործման երաշխավորը: Բայց յս ամիսներին նա որեւէ սկզբունքային հարցում չի հակադրվել Նիկոլ Փաշինյանին, օրվա իշխանություններին, բազում քաղաքական ձերբակալություններ եղան եւ շարունակում են, բայց նա լռում է, ինչպես ձուկը կլռեր, նրա թեթեւ ձեռամբ հայտնի օրենքը վիճարկվեց ՍԴ-ում, որի ընդունումմամբ, սակայն, Փաշինյանը հնարավորություն չէր ունենա ցրել խորհրդարանը: Եւ առհասարակ, զգույծ, վախվորած, երկչոտ կեցվածք ունեցող նախագահը փորձում է ինչ-ինչ ձեւական, երկրորդական հարցերում հակադրվել Փաշինյանին, օրինակ երբ իշխանությունը միասնաբար շաբաթօրյակ է անում, Արմեն Սսարգսյանը դա անում է միայնակ, երբ Փաշինյանը քաղաքացու օր է նշում, Արմեն Սարգսյանն իր մոտ ընդունում է բանակում վիրավորված զինվորի եւ այսպես շարունակ:

Այնպես որ այս իրողության պարագայում կարելի է կասկածել, որ ՍԴ նախագահի թեկնածուի հետ կապված հարցն էլ իր լուծումն է ստանում փոխպայմանավորվածության արդյունքում: Ի վերջո արտաքուս նախագահը հակադրվում է, բայց խորքային տպավորություն թողնում, որ Հայաստանում այլեւ որեւէ ինստիտուտ մեկմեկու վրա ճնշում չեն գործադրում, օրինակ Սարգսյանը պարտադրված չի ներկայացնում Փաշինյանի թեկնածուին:

Անի Սահակյան

դիտվել է 2085 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am