Ինչ ցուցմունք են տվել նախկին և ներկա ՊՆ պաշտոնյաները Քոչարյանի գործով


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստում նրա պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել է «Մարտի 1»-ի գործով մի քանի առանցքային վկաների ցուցմուքներից հատվածներ:


Ալիկ Միրզաբեկյանի ցուցմունքը


Ըստ 2008-թվականին ՀՀ պաշտանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Միրզաբեկյանի ցուցմունքներից մեջբերված հատվածների`
Ալիկ Միրզաբեկյանը նույնպես ներկա է եղել 2008թ. փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը։ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցության ընթացքում Միքայել Հարությունյանին հարցրել է, թե որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը, ինչին ի պատասխան Հարությունյանն ասել է, որ տեղյակ չէ, ինչի համար նրան Քոչարյանը կշտամբել է իրավիճակին չտիրապետելու համար:
«Նախագահը մտահոգություն էր հայտնում առ այն, որ ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ ցանկանում է անցնել ընդդիմության կողմը, և խնդիր դրեց, որ եթե որեւէ մեկը ցանկանում է մնալ ԵԿՄ կազմում, ապա պետք է թողնի պաշտոնը, քանի որ այդ ժամանակ ներկա գտնվողներից շատերն էին ԵԿՄ անդամ: Այլ բան այդ խորհրդակցությունից չեմ հիշում: Դրանից հետո հիշում եմ, որ հաջորդող օրերին զորքեր էին բերում Երեւան: Մարտիմեկյան իրադարձությունների մասին լսել եմ լուրերից, հեռուստացույցից: 0038 հրամանին, որը շահարկվում է այժմ մամուլում, ես չեմ ծանոթացել, չեմ կարող հայտնել, թե ինչու, ինչպես նաև հիշում եմ, որ մարտի 1-ին նախագահ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այլ տեղեկություններ ինձ հայտնի չեն, քանի որ ես որեւէ հարցում ներգրավված չեմ եղել, եւ իմ ենթակա ստորաբաժանումները որեւէ գործողության չեն խառնվել»,- ասել է Միրզաբեկյանը: Ալիկ Միրզաբեկյանը 2016թ. ապրիլի 26–ին ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։

Մովսես Հակոբյանի ցուցմունքը
«Փետրվարի 23-ին ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ նախագահի նստավայրում մասնակցել ենք խորհրդակցության: Այն անց է կացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա են եղել ՀՀ Զինված ուժերի օպերատիվ ղեկավարությունը՝ նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ՝ Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա եւ նրան ասել, թե այդ ինչ նախարար է, որ իր տեղակալների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի: Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Երանոսյանին հանձնարարել է, որ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերը հավաքի ու ... լինի իր տուն: Ես այդքանն եմ հիշում այդ խորհրդակցությունից»,- ասել է Հակոբյանը։
Ընդհանուր խորհրդակցության իմաստն ըստ Մովսես Հակոբյանի պատկերացման՝ այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որ զինված ուժերի ողջ անձնակազմն անմիջապես իրենից լսեն, թե ինչպես է պատժելու այն զինվորականներին, որոնք կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներին:
Մովսես Հակոբյանը այժմ զբաղեցնում է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը, այն ժամանակ Արցախի պաշտպանության նախարարն էր:


Քոչարյանի հայտարարությունը


Դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է արել, որը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է նրա պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։ Նրա խոսքով` Մեղադրանքի մեջ կա հետեւյալ դրվագը, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից որոշ անձինք իրենց թիկնազորի եւ հանցավոր հեղինակություն վայելող մի շարք անձանց հետ կատարել են մի շարք գործողություններ, օրինակ՝ մասնակցել են հավաքների ճնշմանը։Քննիչը նման ձեւակերպմամբ մեղադրանք ստորագրելու իրավունք չուներ, քանի հնարավոր չէ հասկանալ, թե ովքեր են այդ անձինք:
«Եթե 10 հոգուց 3-ը «չերյոմուխայից» են զոհվել, մնացած 7-ի սպանության հանգամանքները մինչեւ այսօր պարզված չեն, եւ սպանությունը այս քննչական մարմինը փորձում է վերագրել այդ անորոշ անձանց, որ քողարկի գործի իրական հանգամանքերը։ Պարոն Քոչարյանի ասածի իմաստը դա է, որ քննչական մարմինը հիմա փորձում է անորոշ ձեւակերպումներով տպավորություն ստեղծել, որ 7 հոգու սպանության համար պատասխանատու են այս անորոշ անձինք, ընդ որում՝ առանց նշելու, թե ովքեր են այդ անձինք։ Պարոն Քոչարյանը նշեց՝ այս անձանցից որեւէ մեկի դեմ մեղադրանք առաջադրվե՞լ է, ինչպես կարելի է ասել՝ որոշ անձինք կատարել են այս արարքները եւ չմատնանշել, թե ում մասին է խոսքը»,- Քոչարյանի խոսքը փոխանցել է Ալումյանը։


«0038» հույժ գաղտնի հրամանի մասին


«0038» հույժ գաղտնի հրամանով զինված ուժերի օգտագործում նախատեսված չի եղել։ «0038» հրամանում չկա մի այնպիսի դրույթ, որով պաշտպանության նախարարը դուրս եկած լիներ իր լիազորությունների սահմաններից։ Այսինքն՝ եթե վերլուծենք, «0038» հրամանի ամեն մի դրույթում որևիցե բան չկա, որ պաշտպանության նախարարը հրամանի մեջ ընդգրկել է ու դա իր լիազորությունների մեջ օրենքով չլիներ: Մինչև 2008թ.-ի Մարտի 1-ն ինչ տեղաշարժ որ կատարվել է՝ զորամասերից առանձին անձնակազմի ինչ-որ ուրիշ զորամաս տեղափոխումը, զինված ուժերի օգտագործում չէ։ Մինչև Մարտի 1-ը Զինված ուժերը չեն օգտագործվել, այլ տեղափոխվել են։ Զորքի օգտագործում չի եղել։ Մեղադրանքում նշված է, որ զինված ուժերը օգտագործվել են, մինչդեռ դա վկայող որևէ փաստ չկա։Չի գրված՝ որտե՞ղ են օգտագործվել Զինված ուժերը, ինչպե՞ս են օգտագործվել, ո՞ր զորամասն է օգտագործվել։ Չկա։ Ուղղակի գրված է՝ օգտագործվել են»,- պաշտպանական կողմի դիրքորոշումը ներկայացնելով նշել է Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Հայկ Դավթյան

դիտվել է 2197 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am