Իշխանությունները խնդիր ունեն վրեժ լուծել այն ժամանակվա Փաշինյանի բանտարկության համար.Կոլերով

Ժամանակի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։


-Պարոն Կոլերով, Հայաստանում մեկնարկել է 2008 թվականի մարտի 1-ի գործով դատաքննությունը։ Երկրորդ նախագահ Քոչարյանի հնարավոր ճակատագիրն այս հարցում ինչպիսի՞ անդրադարձ կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

-Անկախ նրանից՝ այս գործը կավարտվի Քոչարյանի ազատազրկմամբ թե արդարացմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական անդրադարձ կլինի։ Քոչարյանի գործը քաղաքական հետապնդում է հայ-ռուսական ռազմական համագործակցության հիմնադրի նկատմամբ։


-Այդ համագործակցության հիմնադիրը Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞։

-Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծել է քաղաքական նախադրյալները, հետո իշխանությունից հեռացել է։ Նա պարզապես չհասցրեց իրագործել հայ-ռուսական ռազմական համագործակցությունն այն մասշտաբով, որով դա արեց Ռոբերտ Քոչարյանը։

Համագործակցության պրակտիկան ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ քաղաքական որոշումը, այո, կայացրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

-Լավ, ենթադրենք՝ այդպես է, Քոչարյանին այսօր բոլորովին այլ դաշտում է մեղադրանք ներկայացված՝ Հայաստանի ներքին հարցով, ինչո՞ւ դա պետք է անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

-Քոչարյանն այսօր դատապարտվում է հորինված գործով։ Նրան հասցեագրված մեղադրանքը հորինված է, հիմնավոր չէ։ Երկրի ղեկավարն ինքն իր նկատմամբ չի կարող պետական հեղաշրջում իրականացնել։ Առաջին մեղադրանքից հետո սկսեցին ավելացնել նորերը, և հենց այդ նորերը ուղիղ ապացույց են այն բանի, որ առաջինը, որով Քոչարյանը ձերբակալված է, փլվել է, այն հորինված էր։ Հիմա Քոչարյանին կարելի է մեղադրել, որ նա չթույլատրված տեղով է ճանապարհ անցել, բայց ձերբակալվել է նա բոլորովին այլ բանի համար։

-Կոնկրետ ի՞նչ հետևանքներ կունենա այս գործը երկկողմ հարաբերությունների վրա։

-Ես հույս ունեմ, որ ռազմաքաղաքական հարաբերությունները կպահպանվեն, բայց վստահություն չի լինի։ Դուք գիտեք, որ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում՝ իր կառավարման ամենամեծ հատվածի կտրվածքով, վստահության բացակայություն կար։ Հենց դա է պատճառներից մեկը, որ Սերժ Սարգսյանն ընտրեց իշխանության փոխանցման այն մեխանիմզը, որը Հայաստանի պաշտոնական քարոզչությունը անվանում է հեղափոխություն։ Իշխանության փոխանցման ակտը կապված էր Սերժ Սարգսյանի հրաժարումի հետ՝ Ռուսաստանի հետ ամբողջական գործակցության իմաստով։ Իշխանության խաղաղ փոխանցումը Սերժ Սարգսյանի արևմտյան կողմնորոշման բաղադրիչներից էր։

Պետք է անկեղծ լինենք և ասենք, որ Նիկոլ Փաշինյանն ուներ պետական մտածողություն ու հոտառություն, որ չդադարեցնի Ռուսաստանի հետ ռազմական փոխգործակցությունը։ Բայց այդ ռազմական հարաբերությունը այսօր մեր գործակցության միակ ուղղությունն է։

-Դրա մեղավորը Հայաստա՞նն է։

-Ես չգիտեմ, միայն ասում եմ այն, ինչ կա իրականում։ Այսօր բացի Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից, գործնականում կա մեկ էլ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. կարող ենք խոսել երկաթգծի, ատոմակայանի մասին, բայց դա անցյալի ձեռքբերում է։ Նույն ռազմականն էլ՝ անցյալի, այսինքն՝ Քոչարյանի ձեռքբերումն է, և ձևացնել, որ դու անկեղծորեն շարունակում ես այդ համագործակցությունը և միաժամանակ առիթ փնտրում, հոդված հորինում, որով կարող ես Քոչարյանին նստեցնել, դրանով կասկածի տակ ես դնում այդ համագործակցությունը։

Հասկանալի է, որ Քոչարյանի նկատմամբ հետապնդման հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է։ Ով հետևում է հայաստանյան իրադարձություններին՝ դրանում վստահ է։ Դրա համար էլ մե՛կ այս մեղադրանքն եք հորինում, մեկ՝ այն։ Իշխանությունները խնդիր ունեն վրեժ լուծել այն ժամանակվա Փաշինյանի բանտարկության համար։

-Մամուլում գրվում է, որ հոկտեմբերին Հայաստան է ժամանելու Վլադիմիր Պուտինը։ Այդ այցն այս դատավարության հետ ինչ-որ առնչություն կունենա՞։

-Ո՛չ։ Եթե Պուտինն իսկապես գա, ապա դա չի նշանակի, որ նա համաձայն է, որ Փաշինյանը նստեցնի Քոչարյանին։ Պուտինը ոչ մեկ անգամ է հայտնել իր բացասական վերաբերմունքը Քոչարյանին հետապնդելու համար։ Իսկ Փաշինյանն էլ կտրականապես հրաժարվել է լսել Պուտինի կարծիքն այդ հարցում։ Ռուսաստանը շարունակում է հարաբերությունները Հայաստանի և ոչ Փաշինյանի հետ. դա պետք է հստակ հասկանալ։ Եթե Փաշինյանը չներկայացներ Հայաստանը, Ռուսաստանը նրա հետ որևէ կապ չէր ունենա, և դա ակնհայտ է։

դիտվել է 767 անգամ
Լրահոս
Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am