Քոչարյանը պայթեցրեց պահուստային ականները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:Մայիսի 14-ի նիստում Քոչարյանը սենսացիոն հայտարարություն է արել, որը կարելի է դիտարկել հաղորդում հանցագործության մասին: Իսկ ենթադրյալ հանցագործություն իրականացնողները գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն են, որոնք համաձայն Քոչարյանի հայտարարության ենթադրվում է,որ դատարանից թաքցրել են կարեւոր ապացույցներ:
Դատարանում Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, հայտարարեց, որ 2008 թվականի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության՝ ոստիկանությանն ուղղված նամակը քննիչը և դատախազը թաքցրել են։ Նամակը հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։
«Կարևորագույն փաստ է, որ թաքցվել է քննիչի կողմից և դատախազի կողմից», - ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ քոչարյանը։Քոչարյանը հավելեց, որ փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը 300-350 էջ հավաքված նյութեր բացակայում են։«Եվս մեկ փաստ, այս ամբողջ ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունից հարցաքննվել է միայն մեկ անձ»: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մանրամասնել է, որ նախաքննական մարմինը այդ փաստաթուղթը Քոչարյանի կալանքի հարցի քննության ժամանակ դատարանում չի ներկայացրել և իրենք գործի նյութերին ծանոթանալիս են հայտնաբերել, որ այս հանգամանքը այն ժամանակ դատարան ներկայացված չի եղել։
Ինչպես նաեւ երկրորդ նախագահը պնդել է, որ Սահմանադրական դատարանի երկու նախկին անդամները գան եւ հարցաքննվեն։ Երկրորդ նախագահն այդ հայտարարությունն արել է՝ անդրադառնալով այն դրվագին, թե իբր ինքը ՍԴ դատավորների վրա ճնշում է գործադրել։Խնդիրն այն է, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կա դրույթ, համաձայն որի ինքը ժամանակին ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, որի պատճառով էլ Մարտի 1-ի վերաբերյալ ՀԱԿ-ի հայցը իբր անաչառ չի քննվել :

Պարզվել է, որ քրեական գործում առկա չէ որեւէ ցուցմունք, որը կհիմնավորի այն մեղադրանքը, որն առաջադրված է Սահմանադրան դատարանի անդամների նկատմամբ ենթադրյալ ճնշումներ գործադրելու համար. «Առանց այդպիսի ցուցմունքների, բացառվում է, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը թույլ տային, որ գործը հասներ դատարան եւ մեղադրանք առաջադրվեր։ Սա նշանակում է, որ կան ՍԴ անդամներ, որոնք հարցաքննվել են, սակայն որոնց ցուցմունքները թաքցվել են մեզնից, քանի որ առանց դրանց մեղադրանք լինել չի կարող»,–մանրամասնել է Քոչարյանի մեկ այլ պաշտպան Ռուբեն Սահակյանը։

Ի դեպ, շաբաթներ առաջ Հայկ Ալումյանը իր հարցազրույցներում հայտարարում էր, որ դատարանում իրենք մեծ անակնկալներ ունեն՝ ականներ, որոնք ամբողջությամբ պայթեցնելու են Քոչարյանին առաջադրված այս շինծու գործը: Ըստ ամենայնի սրանք առաջին ծիծեռնակներն էին , ինչի մասին ակնարկել է նաեւ անձամբ Քոչարյանը

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում: Ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Այն ժամանակ այս կարեւոր դրվագի վերաբերյալ ուղղորդված քննություն են կատարել։ Ընդամենը հարկավոր էր հարցաքննել այդ մարդկանց»: Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը սակայն մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ նշելով, որ այդ հարցին կանդրադառնա դատաքննության այլ փուլում։

Անի Սահակյան

դիտվել է 11928 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am