Բաքուն արդեն Հայաստանի երրորդ «սահմանն է փակում»

Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, Բրյուսելում պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ես կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ, որովհետև այս բոլոր տարիների ընթացքում, որ մենք բանակցություններ էինք վարում, համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում էին նաև Ղարաբաղ և շփվում էին Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացի այդ, և՛ նախկին, և՛ գործող վարչակազմը, հույս ունեմ, տեղեկացնում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, ինչ-որ չափով ներգրավված եղել են, և ձեր ղեկավարությունը այս թեմայով ևս խոսել է: Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք, պետք է նստենք և ավարտենք այն, ինչ ես անվանում եմ սուբստանտիվ բանակցություններ, կարող եք անվանել առարկայական բանակցություններ, որովհետև բոլորը ամեն ինչ հրաշալի գիտեն, գիտեն՝ սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչո՞ւ պետք է ինքներս մեզ խաբենք», ասել է Մամեդյարովը:
Առհասարակ, Մամեդյարովն արդեն երկրորդ անգամ հայ լրագրողների հետ շփվելի ուշագրավ շեշտադրումներ է անում: Ուր է գնում Հայաստանը, ուր է հասնելու, որքան կարող է գոյատևել փակ սահմաններով, ինչ է շահել այս տարիներին...

Նույնաբովանդակ շեշտադրումներ նա արել է նաև նախօրեին...

«Իսկ ի՞նչ է ստացել Ադրբեջանը», - հակադարձել է հայ լրագրողը, ինչին Ադրբեջանի ԱԳ նախարարն արձագանքել է․ «Հայաստանը շրջանցող երկաթուղային ճանապարհը բացե՞ց, գազամուղը կառուցե՞ց, քի՞չ է միթե, բոլոր ռազմավարական ծրագրերը, որոնց մասին այսօր խոսեցինք, բոլորը Հայաստանը շրջանցել են, և ի՞նչ, ի՞նչ․․․ ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ ստացան Հայաստանի հասարակ քաղաքացիները Ադրբեջանի հետ հակամարտությունից: Ձեզ մոտ, եթե չեմ սխալվում, աղքատության մակարդակը գրեթե 40 տոկոս է, մի օր մեքենայով գիշերը Թբիլիսիից գնացեք Երևան»:

Ապա` հնչել են քաղաքական մեղադրանքներ՝ արդեն ղարաբաղյան կարգավորման թեմայով: «Դե, երբ խոսում ենք ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին՝ բացելով մի շարք դետալներ, որոնց մասին խոսել ենք, դա առաջին հերթին Հայաստանին խաղաղության նախապատրաստելու մասին է, որպեսզի աչքակապություն չլինի, որպեսզի հասկանանք, որ լավ հարևանությունն ավելի լավ է, քան շրջափակման մեջ մնալը: Չորս հարևան երկրներից երկուսի հետ ձեր սահմանը փակ է, իսկ երրորդը շուտով կփակվի: Եվ ի՞նչ, մտածեք, ինքներդ ձեզ հարց տվեք, ոչ թե մենք պետք է ձեզ հարց տանք, այլ դուք ինքներդ ձեզ, հայ ժողովո՛ւրդը պիտի իրեն այս հարցը տա՝ հետո ի՞նչ է լինելու», ասել է Մամեդյարովը:

Փաստորեն, պաշտոնական Բաքուն արդեն Հայաստանի երրորդ սահմանն էլ է «փակ» տեսնում: Պարզի չէ՝ Իրանի՞, թե՞ Վրաստանի... Ըստ ամենայնի՝ Իրանի շուրջ զարգացումների համատեքստում՝ հնարավոր են համարում նաև Իրանի սահմանի փակում:

Ինչևէ, պաշտոնական Երևանն արձագանքեց Մամեդյարովի հայտարարությանը կապված բանակցություններում Արցախի մասնակցության հետ: Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, Բրյուսելում «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Այսպիսով, արցախյան բանակցությունները մտնում որոշակի փակուղային փուլ: Արդեն ակնհայտ է, որ այդ հարցերից մեկը՝ բանակցային գործընթացում Արցախի մասնակցությունն է:

Թամար Բագրատունի

դիտվել է 10185 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am