Փաշինյանի սարսափները. շոուի շատն է լավ

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մանդատի և ձեռնարկատիրության համատեղման վերաբերյալ ՔՈ կուսակցության դիմումի հիման վրա հարուցված գործի կասեցման մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Սա նշանակում է, որ իրավապահներն էլ են հաստատում, որ Գագիկ Ծառուկյանը չի համատեղում ձեռնարկատիրությունը պատգամավորության հետ: Ստացվում է, որ, եթե հին Հայաստանում Գագիկ Ծառուկյանի մոտ թղթերով էր ամեն ինչ կարգին, ապա նոր Հայաստանում ամեն ինչ կարգին է արդեն ոչ միայն թղթերով, այլ նաև իրավապահների եզրակացությամբ:

Ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ իրավապահ մարմինները աշխատանքներ են տարել պարզելու՝ արդյոք Ծառուկյանը գաղտնի զբաղվում է ձեռնարկատիրությամբ, ինչպես թղթերն են փաստում, թե այնուամենայնիվ նա մասնակցում է իր բիզնես գործերին, թեեւ այն հավատարմագրային կառավարման է հանձնել: Եւ ստացվում է, որ իրավապահների աշխատանքների արդյունքում պարզվել է, որ, իսկապես, Գագիկ Ծառուկյանը ճիշտ էր, իսկ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները սխալ, որոնք միանալով Քաղաքացու որոշում կուսակցությանը` հայտարարում են, թե իրենց մետ էլ է տպավորություն ստեղծվել, որ Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրությամբ: Հատկանշական է, որ իշխանությունն ընդհանրապես ընդառաջ գնաց ՔՈ-ի դիմումին եւ որոշակի գործընթաց սկսեց Գագիկ Ծառուկյանի դեմ, եղան աղմկոտ հայտարարություններ, որոնք կամա, թե ակամա չեն բխում որեւէ ներդրողի, սեփականատիրոջ շահերից:

Ընդհանրապես, թե Ծառուկյանը հասել է ԱԺ ու այդ հարցում որեւէ խոչընդոտ չի առաջացել, դրանից հետո պարզապես օրենսդրական որեւէ կարգավորում չկա, որը տալիս է ձեռնարկատիրությամբ զբաղվելու հստակ սահմանումը: Այդ մասին խոստովանեցին նաեւ իշխանական որոշ պատգամավորներ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: Հետեւաբար բարձրացված աղմուկը բացառապես տվյալ անձին վարկաբեկելու, հռչակած տնտեսական հեղափոխությունը օրորօրոցում խեղդելու անպտուղ քայլեր են: Իսկ նման քայլեր իշխանությունն անում է ձեւավորման առաջին իսկ օրվանից: Հիշենք Սամվել Ալեքսանյանին պատկանող Երեւան Սիթիներում ՀԴՄ կտրոնների խնդիրը, երբ ԱԱԾ-ն մեծ շուքով ներխուժեց գործարարին պատկանող գրասենյակներ, խանութներ, հայտարարվեց, թե պետության միջոցները թալանվել են, խոշոր հարկեր չեն վճարվել, իսկ ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր: Ամիսներ հետո մարդիկ պարզեցին, որ Ալեքսանյանը շարունակում է նույն ԱՁ-ների միջոցով իր խանութների ցանցում իրականացնել միգ-բանջարեղենի վաճառքը, քանի որ այլ կերպ նարավոր չէ այն իրականացրել: Կամ ասենք բանանի շուկայի հետ կապված, Նիկոլ Փփաշինյանն անձամբ էր հայտարարում, որ մենաշնորհները վերացնելու կոշտ քաղաքականություն է վարում, այլեւս Հայաստանում չենք տեսնի մենաշնորհներ, վարչապետ դառնալուց մեկ-երկու ամիս հետո գլուխ գովաց, թե բանանի շուկային նոր ներկրողներ են հայտնվել, որ բանանի արքա Մմիհրան Պողոսյանն այլեւս միայնակ չէ, որ բանանը մենք այլեւս չեն գնելու 900-1000 դրամով, այլ 500-600 դրամով է այն հասանալի դառնալու:

Իսկապես, հանուն արդարության մեկ-երկու ամիս բանանն էժանացավ, իսկ այն ինչ պատահեց հետո շատ հուզիչ էր: Պարզվեց, որ բանանի շուկայում հայտնված <<նոր>> խաղացողները հների ֆեյք ընկերություններն են, որ Միհրան Պողոսյանը ֆեյք ընկերություններ է բացել եւ նրանց միջոցով եւս բանան է ներկրում: Այս ուղղությամբ իրավապահները զրո քայլ արեցին, ամեն դեպքում փաստն այն է, որ բանանն այսօր գնում ենք այն արժեքով, ինչ հին Հայաստանում: Փոխարենը Նիկոլ Փաշնյանը շանս ունեցավ ինչ-որ փուլում հայտարարելու, որ այլեւս արտոնյալ գործարարներ չկան, որ օրինակ Լֆիկ Սամոն բերվել է հարկային դաշտ, Միհրան Պողոսյանը մրցակիցներ ունի եւ այլն: Ընդհանրապես այս օրինակները բազմաթիվ են, գրեթե բոլոր ոլորտներում, այդ պատճառով էլ ոչ մենաշնորհներն են Հայաստանում վերանում, ոչ շուկան է ազատականացվում, ոչ էլ կյանքի է կոչվում տնտեսական հեղափոխությունը, քանզի այս շոուները բավական են, որ ցանկացած ներդնող կապիտալը փախցնի Հհայաստանից: Հիմա նույնը բեմադրվեց Ծառուկյանի հարցում, այս անգամ իշխանության նպատակը Ծառուկյանի քաղաքական հավակնությունները զսպելն էր, բայց սա այն դեպքն է, երբ Ծառուկյանն ունի ժողովրդի վստահությունը ու ինչ որ պահից հնարավոր է այդ ժողովուրդն անկառավարելի դառնա:

Անի Սահակյան

դիտվել է 2164 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am