Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան՝ վերահաստատելու իրենց երաշխավորությունը։ Այս մասին Քոչարյանի և մյուսների գործով նախնական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։
Արցախի ներկա և նախկին նախագահներին դատարան ներկայանալու պահանջ, ինչպես հայտնի է, առաջադրել է դատավոր Դավիթ Գրիգորյանը` հղում կատարելով օրենքի պահանջի վրա, համաձայն որի` երաշխավորություն ներկայացնող անձինք պետք է ներկայանան դատարան ու պնդեն իրենց երաշխավորությունը։ Հարցն ունի իրավական և բարոյական կողմ` բարոյական տեսանկյունից Արցախի երկու նախագահների անունից արված հայտարարությունը դատարանի համար կարող է բավարար հիմք ընդունվել, որովհետև Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը այն անձինք չեն, ում խոսքը կասկածի տեղիք է տալիս: Իրավական առումով` օրենքի առաջ բոլորը հավասար են: Մարտի 1-ի գործով դատարան են հրավիրվել և ցուցմունք տվել Հայաստանի նախկին բոլոր նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետևաբար միանգամյան բնական է, որ օրենքի պահանջից ելնելով` դատարան կարող են հրավիրվել նաև Արցախի նախագահները:
Իրավական և բարոյական տեսանկյունից խնդիրը շատ ավելի կբարդանա` Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դատարան հրավիրվելուց հետո: Արցախի նախագահների միջնորդության վերահաստատումից հետո դատարանի համար չափազանց բարդ, կարելի է ասել` անհնար կլինի Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ: Եթե դատավորը առաջարկում է Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատարան ներկայանալ, կնշանակի արդեն որոշում կա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել, որովհետև հակառակը կնշանակի ստորացնել և արհամարհել Արցախի ներկա և նախկին առաջնորդներին: Նրանց խնդրանք-միջնորդության անտեսումը վերաբերմունք է Արցախի իշխանության և ժողովրդի նկատմամբ: Այդ վերաբերմունքից, խոշոր հաշվով, կախված է լինելու ներքաղաքական մթնոլորտի ձևավորումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Հավելյալ լարվածությունն ու հասարակության պառակտվածությունը, ինչի հստակ դրսևորումներն առկա են վերջին երկու օրերի դատական նիստերում, ամենևին ձեռնտու չեն Հայաստանի իշխանությանը, որովհետև իրավիճակի պատասխանատուն այսօրվա իշխանությունն է` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ուստի սա այն դեպքն է, երբ իրավական ողջամիտ քայլը դառնալու է առողջ քաղաքական միջավայրի հանրային երկխոսության և հաշտեցման երաշխիք:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը