Կադիրովը նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին
Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար Ռամզան Կադիրովը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով Չեչնիայի կառավարությանը փոխանցել «Չեչեննեֆտեխիմպրոմ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, գրում է «Կոմերսանտ» թերթը։ Ինչպես հայտնում է meduza.io կայքը, տվյալ ընկերությանն են պատկանում Չեչնիայի տարածքում գտնվող մոտ 1.000 նավթահորեր, մի քանի նավթամշակող գործարան, 4 նավթակայան ու վառելիքի հետ կապված այլ ակտիվներ։ Կադիրովի խոսքով՝ այդ ակտիվների փոխանցման վերաբերյալ որոշումը Պուտինը կայացրել է դեռևս 2015թ. դեկտեմբերին, սակայն ՌԴ կառավարությունն առ այսօր չի իրականացրել դա։
