Արթուր Դավթյանի «ռուբիկոնը».անհաջող մեկնարկով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերի մեկնարկը երեւան հանեց դատական այն ֆարսը, որը մի քանի ամիս է ՀՀ հեղափոխական իշխանությունները կարում են Ռոբերտ Քոչարյանի վրա: Փորձագիտական շրջանակները, իրավաբանական հանրությունը ամիսներ շարունակ վիճարկում են Քոչարյանին առաջադրված մեղադրանքի, այն է՝ սահմանադրական կարգի տապալման վիճահարույց լինելը, սակայն հեռախոսային արդարադատությունը մի բան է, իրականը՝ մեկ ուրի բան:
Այն փաստը, որ դատական նիստը մեկնարկեց մի ուշագրավ իրադարձությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաեւ իշխանության սպասարկու փաստաբան Վահե Գրիգորյանը դատական նիստերի դահլիճ ներս մտան դատավորի համար նախատեսված դռնով արդեն իսկ խոսուն էր եւ տվեց բազում հարցերի պատասխաններ: Մինչդեռ պաշտպաններն ու մեղադրանքը պաշտպանող մնացյալ դատախազները նիստերի դահլիճ մուտք գործեցին դատավարության մասնակիցների համար նախատեսված ընդհանուր դռնով։
Այսպիսով օբյեկտիվ կասկած է առաջանում նվազագույնը առ այն, որ Գլխավոր դատախազը դատավորի մերձավորն է, գուցե ընկերը, այլապես ինչու պիտի դատախազը մուտք գործի դատարանի շենք
այդ մուտքով, իսկ եթե ընկերներ չեն, կնշանակի դատախազը մտել էր դատավորի մոտ հստակ ցուցումներ տալու:
Քոչարյանի վերաբերյալ դատաքննությունը, փաստորեն, մեկնարկեց մեղադրող կողմի ակնհայտ ամենաթողության, դատարանի՝ այդ փաստի վրա աչք փակելու պայմաններում՝ խորացնելով գոյություն ունեցող կասկածներն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը Արթուր Դավթյանի համար Մարտի 1-ի գործը <<ռուբիկոն>> է դրել Մենք տեղեկություն ենք հրապարակել, որ Դավթյանն անձամբ է զբաղվում դատավորներով, որպեսզի ինքնաբացարկ չներկայացնեն եւ քննեն այս գործը: Ինչպես հայտնի է ավելի վաղ մի քանիսը ինքնաբացարկ ներկայացրեցին եւ ԲԴԽ-ն նրանց նկատմամբ կարգապահական վարույթ իրականացրեց: Արդեն տպավորություն կար, որ դատական համակարգը կհայտնվի կոլապսի առջեւ ու հենց այդ պահից էլ Փաշինյանը Արթուր Դավթյանի վրա է դրել այս ծանր գործը, որի մեկնարկը, նա տվեց խայտառակ անհաջող: Թեպետ ով գիտե, գուցե Արթուր Դավթյանը մտածված է այդպես անում, քանզի հակառակ պարագայում, երբ նա կկարողանա ապացուցել Քոչարյանի՝ սահմանադրական կարգը տապալելու թաստը, կստացվի, որ ինքը` պարոն Դավթյանը, «տապալված սահմանադրական կարգի» պայմաններում ձեւավորված «ոչ լեգիտիմ» մեծամասնության կողմից նշանակված դատախազ է ու օր առաջ պետք է հեռանա իր պաշտոնից:

Անի Սահակյան

դիտվել է 3021 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am