Brent նավթի գինը գերազանցել է 42 դոլարը
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում բարձրացել է 0.4 տոկոսով՝ հասնելով 42.11 դոլարի։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ WTI թեթև նավթի գինը մոտեցել է 40 դոլարին։ Մեկ բարելի արժեքը բարձրացել է 0.5 տոկոսով՝ հասնելով 39.9 դոլարի։
