Նյու Յորքին մոտ գտնվող բնակելի թաղամասի վրա ինքնաթիռ է ընկել. լուսանկարներ
Լոնգ Այլենդ կղզու տարածքում` Նյու Յորքից ոչ հեռու, թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա, հայտնում է korrespondent.net-ը։
Դեպի Նյու Յորքի հյուսիսային հատվածն ուղևորվող ինքնաթիռն ընկել է թռիչքից կարճ ժամանակ անց: Ըստ իրավապահների տվյալների՝ սկզբում օդային փոխադրամիջոցը բախվել է ծառերին, վնասել տեխնիկական հեռահաղորդակցության գծերը, ինչից հետո ընկել է Բեյփորթ քաղաքի խաչմերուկներից մեկի վրա:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարար բրիգադն այրվող ինքնաթիռից բարեհաջող դուրս է հանել 34-ամյա օդաչուին ու 65-ամյա լրագրողին։

