Ինչպես է Արթուր Դավթյանը հայտնվել նիստերի դահլիճում. պաշտպանական կողմը քննարկում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը (video)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի համար անհասկանալի էր, թե ինչպես է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դաթվյանը հայտնվել նիստերի դահլիճում։ Հարցը բարձրաձայնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ համապատասխան հարցն ուղղելով դատարանին։

Փաստաբանը կարծիք հայտնեց, թե դատարանի և Դավթյանի միջև նախապես ինչ-որ շփում է եղել, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը պաշտոնապես հայտարարեց, որ որևէ շփում չի եղել: Ալումյանը հարցրեց նաև, թե արդյոք դատավորը հասցրել է գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալ: Դատավորը նշեց, որ այսօրվա նիստը վերաբերում է զուտ խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին: Պաշտպանը սակայն, պնդեց, որ խափանման միջոցի հարցը քննարկելու համար գործի նյութերին ծանոթ լինելը ևս անհրաժեշտ է, որից հետո դատավորը հայտնեց, որ այդ մասով գործի նյութերին իրենք ծանոթացել են:

Դատավորը կոչ արեց պահպանել էթիկայի կանոները և դատարանի անաչառության վերաբերյալ վիրավորական արտահայտություններ չանել։

Հայկ Ալումյանը ընդգծեց նաև, որ ԲԴԽ-ում քննարկվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել-չենթարկելու հարցը, ինչը հնարավոր է կաշկանդի դատավորին, սակայն դատավորը հայտարարեց, որ դա որևէ կերպ չի կարող ազդել իր կողմից գործի քննության վրա։ «Արձանագրված խախտումը էական չէ, ուստի դատավորի լիազորությունների դադարեցման որոշում չի կարող կայացվել»,-ասաց նա:

Պաշտպանական կողմը 5 րոպե ընդմիջում խնդրեց` քննարկելու դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը:

«Փաստինֆո»-ի թղթակիցը նիստերի դահլիճից հայտնում է, որ դատավորի թույլտվությամբ նիստերի դահլիճի դուռը բացվել է, և նիստին ներկա գտնվել ցանկացող բոլոր անձինք ներս են մտել նիստերի դահլիճ։

դիտվել է 493 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am