Քաղաքապետը գնաց կառավարության ուսին լաց լինելու.ինչ է պատահել.Թեհմինա Վարդանյան

Հարցազրույց Իմ քայլը խմբակցությունից ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանի և Լույս խմբակցությունից Թեհմինա Վարդանյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ի՞նչն եք օպտիմալացրել:

Հայկ Հովհաննիսյան.Ժամանակին Երևան քաղաքի մեր հաստիքային վարորդները չգիտեմ ինչու գրանցված են եղել Երևան տրանս ՓԲԸ-ում,բայց նրանք աշխատել են Երևանի քաղաքապետարանում,հիմա այդ մարդկանց բերել ենք քաղաքապետարանի բալանսի վրա,նրանք հաստիքով քաղաքապաետարանի վարորդներ են: Ունենք բավականին մեծ թվով գործավարներ,ովքեր պետք է հաստիքով լինեին քաղաքապետարանում, գրանցված են եղել տարբեր ՓԲԸ-ներում,գերատեսչական օղակներում,ՓԲԸ-ներ են ստեղծել,ընդունել,նրանց էլ ենք ետ բերել հաստիքացուցակ:Կան ՓԲԸ-նոր,որոնք լուծարել ենք:

Թեհմինա Վարդանյան.Այո ,որոշ ՓԲԸ-ներ լուծարվել են,որոնցից մարդկանց բերել ավելացրել են Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակ,բայց այդ 1998 հոգանոց հաստիքացուցակը կրճատվել է ընդամենը 20 հոգով,չհաշված ավելացումները,խոսում եմ հիմնական հաստիքացուցակի մասին:Ասեմ,թե որ հաստիքներն են կրճատվել՝ֆինանասական բաժնի պետի տեղակալների 2 հաստիք, որովհետև փոխքաղաքապետը նախկին աշխատակցի՝պետի տեղակալի հետ չի կարողանում աշխատել ու այնքան չկարողացավ թերություն գտնել այդ մարդու վրա,որ ազատվեն այդ մարդուց ,գործող քաղաքային իշխանությունները,որ երկու հաստիք կրճատեցին:Նշված մարդը դասային աստիճանով ավելի բարձր էր:Վարչական շրջաններում,որ վարչական շրջանի ղեկավարը չի կարողանում տվյալ հաստիքից,բաժնի պետից ազատվել բաժինները միացնում են իրար,որ մեխանիկորեն դուրս մնա:

Հայկ Հովհաննիսյան.Դուք զրպարտում եք այս պահին,որովհետև նման մոտեցմամբ օպտիմալացում իրականացնելու ոչ կարիք ենք տեսել,ոչ էլ տեսնում ենք: Դուք փաստացի պարոն Հայկ Սարգսյանին զրպարտում եք մի բանում,որն այդպես չէ:Ինչու ենք կրճատել 2 տեղակալներին,անձի համար …

-Իրավաբանական վարչության պետը, ով փայլում մասնագետ էր,ինչո՞ւ ազատվեց:

Հայկ Հովհաննիսյան.Իրավաբանական բաժնի պետն ազատվել է իր դիմումի համաձայն…

-Ասում են անօրինական իրավական ակտ եք պահանջել ,որ ստորագրի,և քանի որ ինքը փայլուն իրավաբան է և հասկացել է,որ հետո սրա համար պատասխան է տալու ,գերադասել է հրաժարական տալ:

Հայկ Հովհաննիսյան.Նման բան չկա:

-Համաձան եք որ փայլում մասնագետ էր,փայլուն իրավաբան:

Հայկ Հովհաննիսյան.Ես կարող եմ մի բան ֆիքսել ,որ նա ուներ ինստիտուցիոնալ հիշողություն,որն ամենակարևորն էր,այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի համար:

-Մասնագետներն այդքան շատ են,որ դուք այդպես հանգիստ թողեցիք:

Հայկ Հովհաննիսյան.Մենք իրենից չենք ազատվել,նա խնդրել է քաղաքապետին և իր դիմումի համաձայն է դուրս եկել,որովհետև այն աշխատավարձը,որով նա պետք է աշխատել,իր համար քիչ էր:

Թեհմինա Վարդանյան.Ես չեմ կարող երաշխավորել,ոչ քաղաքապետի և ոչ վարչության պետի փոխարեն,չգիտեմ թե ինչ է տեղի ունեցել,մամուլում հարպարակումներ եմ տեսել,բայց դրանք հալած յուղի պես չեմ ընդունել:Պարոն Առաքելյանը տարածել էր,որ իր դիմումի համաձայն է ազատվել ինչպես և հիմա ով ազատվում է,չեմ կարող ասել,սա այդ դեպքն է,թե ոչ:

-Երիտասարդ ուժի կողմից « դեդավշինա » տեսնում եք փոքր ուժերի նկատմամբ,ավագանիում դա կա,թե ոչ: Նախկինում ասում էիք՝Տարոն Մարգարյանը ինչ բերում է հանրապետականը մեծամասնություն է,կարողանում է ավագանիով անցկացնել ,հիմա կա նման բան,թե՞ փոփոխություն կա: Բարգավաճ Հայաստան խմբակցությունը բազմիցս դրա մասին բարձրաձայնում է,որովհետև դուք երբեմն շատ խիստ եք արտահայտվում,տիկին Վարդանյան:

Թեհմինա Վարդանյան.Արտահատվում եմ այնպես ,ինչպես գտնում եմ ճիշտ,ինչպես հանգամանքներն ինձ դրդում են:Հանրապատականի հետ մենք նույնպես աշխատել ենք,ավագանու անդամ ենք եղել,այնտեղ բացարձակ միաձայն էին անցնում քվերակությունները ,շատ գովելի է,որ վերջին 1-2 ամիսնեի ընթացքում որոշակիորոն փոփոխություն կա:Ի սկզբանե,երբ նոր էր ձևավորովել ներկայից ավագանին,էլի քվերակությունները գրեթե միաձայն էին անցնում,վերջին ամիսներին փոխվել են որոշ մադրկանց տեսակետներ և քվերակության արդյունքներ,բայց այնուամենայնիվ միայն այս խայտառակ հարցն էր ,որ ուղղակի հանվեց:

-Կամազների առասպելը,քաղաքապետարանի հեքիաթներն ու կուլիսային պայմանավորվածությունները.սրանք ո՞ւմ խոսքերն են :Ֆավորտ մեքնենաները տեղա հասան,այո,եթե կար նույնիսկ 0,1 տոկոս կասկած,որ Կամազ ընկերության հետ ձեռք է բերվել պայամանավորվածություն,այսօր դա էլ փարատվեց ,այս ամենն արվել է դեռևս ամիսներ առաջ առանց մրցույթ հայտարարելու ,առանց կառավարությանը մարդատեղ դնելու՝օրենքը շրջանցելով և կյանքի գնով:Ու ընդհանրապես աղբահանության թեման,այն ժամանակ առավոտից գիշեր աղբի մասին էիք խոսում:

Թեհմինա Վարդանյան. Ի սկզբանե Կամազների հայտնի պատմությունն էր՝ձնամաքրման 9 մեքենաների թեման էր,որի մասին բոլորը տեղյակ էին,որ քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարկում եղավ,որ մրվույթում հաղթող է ճանաչվել Կամազ ընկերությունը:երբ բացեցինք գնման կատերը,հստակ տեսանք,որ այդտեղ մեկ անձից է գնումը:Աղմուկ բարձրացավ,որ դուք մրցույթ եք հայտարարում,բայց մրցույթ չի հայտարարվել և քաղաքապետըւ ևս մեկ անգամ իրեն հարիր ոճով փաթեթավորեց այդ ամենը հանրային պահանջի և շտապ գնման տակ:Չխոսեց,թե ինչու են կայքում գրում,որ մրցույթում հաղթող է ճանաչվել:Այս թեման անցավ,երկրորդ մրցույթ հայտարարվեց աղբահանության իրականացնող 24 մեքենաների համար,տեխնիկական բնութագիրը այնպես շարադրվեց և գրվեց՝շասսի երկարությունից սկսված, մնում էր տեխնիկական բնութագրի մեջ գրվեր՝պետք է սկսվի կ տառով և վերջանա զ տառով: Եվ այլ ընկերություն,որ նույն որակի մեքենաներ է ներկրում 10 ձիաուժի տարբերությամբ բողոքարկեց մրցույթը և հանձնաժողվը կանգնեցրեց մրցույթը:Քաղաքապետարանը,փոխանակ սպասի ,որ որոշ ժամանակ հետո կհայտարարվի մրցույթ,կամ նախկինը կշանունակվի,դիմեց դատարան,հասկանլով ,որ այդ պրեցեսը ևս ամիսներ է տևելու ,որ գնա կառավարության ուսին լաց լինի,ու ասի՝թողեք մեկ անձից գնում կատարենք.,որովհետև քաղաքը խայտառակ վիճակում է:

-Կոռուցիոն ռիսկեր տեսնո՞ւմ եք:

Հայկ Հովհաննիսյան.Նախ սկսենք 9 Կամազներից,որ ասում եք հրատապի տակ փաթեթավորցին,եթե վերցնում ենք նոյեմբերին հայտարարում ենք մրցույթ 9 ձնամաքրման մեքենաների համար,ըստ գնումների մասին օրենքի ինչքա՞ն ժամանակ հետո ենք ունենում տվյալ մեքենաները:

Թեհմինա Վարդանյան.Ես չեմ խորացել այդ օրենքի մեջ:

Հայկ Հովհաննիսյան.Փետրվարին:Իսկ ձնամաքրման մեքենաների համար նոյեմբերին դնել մրցույթ և ունենալ փետրվարին ,նորմալ չէ:

Թեհմինա Վարդանյան.Քաղաքապետն ասել էր,որ տվյալներ ունենք՝ հիդրոմետն ասել էր՝ձյուն է գալու:

Հայկ Հովհաննիսյան.Կարծում եմ հրատապությունը բացատրված է,եթե հայտարարում էինք մրցույթ,մեքենաները ունենում էինք փետրվարին և ձմեռը դիմավորում էինք ոտաբոբիկ: Փառք Աստոծո ձմեռը սպասվածից ավելի մեղմ եղավ,եթե լիներ այն ձմեռը,որը հիդրոմետը կանխատեսել էր,մենք կկանգնեինք շատ լուրջ փաստի առաջ,առանց ոչ մի տեխնիկայի,եթե քաղաքի հարավային մասերը կարելի է ինչ ձև փրկել,հյուսիսային մասերում մենք ունենալու էինք շատ լուրջ խնդիր:

-Կոռուպցիոն ռիսկ չկա՞:

Հայկ Հովհաննիսյան.Ես պարոն Խաժակյաին էլ բազմիցս ասել եմ,որ եթե մենք տեսնում ենք կոռուպցիոն ռիսկ,կան իրավապահ մարմիններ և համապատասխան մարմիններ:

Թեհմինա Վարդանյան.Քաղաքապետը, երբ գնացել էր կառավարություն ,որ զեկուցեր,բացատրեր,համոզեր,թե ինչու մենք պետք է 1 անձից գնում կատարենք,և վարչապետ Փաշինյանը…

-Դա նախորդ իշխանություններին բնորոշ գործելաոճ է:

Թեհմինա Վարդանյան…Վարչապետը հարց է տալիս քաղաքապետին,ասում է՝պարոն Մարության, դուք 9 մեքենաները բերելուց էլի ասում էիք,ո հրատապ գնում եք արել ու ասել ՝ձյուն է գալու,բայց ձյուն չեկավ,կարող է հիմա էլ աղբը չքվի, ի պատասխան դրան,քաղաքապետը ,շատ լուրջ,զուսպ ասում է՝պարոն վարչապետ,մենք սքրիներ ունենք , հիդրոմետն ասել է,որ ձյուն է գալու:Շատ լուրջ փաստարկ է քաղաքապետի կողմից վարչապետին:

Հայկ Հովհաննիսյան.Ինձ համար,եթե ես քաղաքային իշխանություն եմ, քաղաքապետ եմ,և պատրաստվում եմ ձմեռվան, պետք է պատրաստ լինեմ պատշաճ կերպով:

Թեհմինա Վարդանյան.Եվ ամեն անգամ անցնե՞ք օրենքի վրայով:

Հայկ Հովհաննիսյան.Այն ինչը կատարվում է կառավարության որոշման հիման վրա,դա օրենքի խախտում չէ:

Թեհմինա Վարդանյան.Մրցույթ չեք անցկացրել ,բողոքրկվել է ,ասֆալիտի մրցույթն այնտեղ է բողոքարկվել, քաղաքապետարանում երկու նիստ խմելու ջուր չունեինք,որովհետև ծրագիրն էր կախել:Արդեն զավեշտի է վերածվում,քաղաքապետարանը ինչ-որ մի բանով խառն է:

Հայկ Հովհաննիսյան.Դուք ուղիղ կապ ունեք քաղաքապետարանի հետ և ներկայցնում եք Լույս խմբակացությունը ,ձեր ուշադրության կենտրոնում է քաղաքապետարանը և դա եք նկատում,ես գիտեմ ,որ ահռելի թվով մրցութային գործընթացներ ուղղակի կանգ են առել ֆիննախում ծրագրային խնդրի պատճառով: Ասֆալտի հետ կապված դեռ դեկտեմբերին ենք դիմել: Ուրիշ խնդիր կա:

-Երբ դուք ասում եք՝խոստումներ են տվել,աշխատավարձերը պետք է բարձրանան ,հատկապես քաղաքապետինը 100 տոկոսով,նաև խոստում կար կարմիր գծերի հետ կապված: Ի՞նչ եք բացահայտել,ճի՞շտ էր այդ 50/50-ը:

Հայկ Հովհաննիսյան. Կարմիր գծերի հետ կապված մեր քարոզարշավի ժամանակ մենք երբևէ չենք խոսել:

-Միայն տեսախցիկների մասին եք խոսե՞լ:

Հայկ Հովհաննիսյան.Քարոզարշավի ժամանակ,կարմիր գծերի վերաբերյալ խոսել է պարոն Փաշինյանը Ելք խմբակցության ժամանակ,ես անձամբ հարցում եմ կատարել …

-Ի՞նչ է խոսել պարոն Փաշինյանը:

Հայկ Հովհաննիսյան.Դեռևս 2017-ին խոսում էր,որ պետք է այսպես լինի,այնպես լինի:

-Հիմա եկել եք:

Հայկ Հովհաննիսյան.Մենք հիմա բացահայտում ենք,այդպես եղել է,հիմա 100 տոկոսը ,ինչ որ գանձվում է կարմիր գծերից …

Թեհմինա Վարդանյան.Դա քաղաքապետի շնորհի՞վ է:

Հայկ Հովհաննիսյան.Ո՞ւմ շնորհիվ է:Երևի լույս խմբակցությա՞ն:

Թեհմինա Վարդանյան.Երևանի ավագանու Ելք խմբակցության գործունեության ժամանակ,դեռևս 2017 թվականին,դա դարձավ համայնքային սեփականություն՝Փարկինք սիթին դա փոխանցեց համայնքին:Հետո երբ հեռախոսով փոխանցում կատարելը 1 ժամվա համար դառնում էր 149 դրամ, բացառապես Ելք խմբակցության շնորհիվ է,որ այսօր 102 դրամ է,որովհետև 24 դրամի չափով ԱԱՀ էր,24 դրամի չափով օպերատորին էր,մի փաթեթավորեք քաղաքային իշխանության արած գործ:

Հայկ Հովհաննիսյան.Ինչքան դուք կարող եք նշել Ելք խմբակցությունը,այնքան էլ ես կարող եմ նշել Ելքը,ես ինքս ՔՊ անդամ եմ:

Թեհմինա Վարդանյան.Դրա համար ես հարցնում եմ՝ներկա քաղաքապետի շնորհի՞վ է դա:

Հայկ Հովհաննիսյան.Ելք խմբակցությունը մոռացանք,շնորհակալ ենք,ինչ արել,արել:

-Ի՞նչ է արված ,կա՞ն քրեական գործեր,որ բացահայտումներ արված են,թե այն ժամանակ 50 տոկոսը ում գրպանն է գնացե՞լ:

Հայկ Հովհաննիսյան.Ես ինձ թույլ չեմ տա նման արտահատություն անել:

Թեհմինա Վարդանյան.Փաստաթղթեր քչփորելու և ոստիկանության հետ աշխատելու համար մենք ժամանակ չունենք,մենք ընդամենը 3 հոգանոց խմբակցություն ենք,և ամեն ինչ չենք հասցնում:Իշխող խմբակցությունն ունի 57 անդամ,կարողանում եմ բաժանվել աշխատանքային խմբերի,իրենք կարող են:

-Հանրությունը պետք է իմանա,թե անցյալում այդ գումարները ում գրպանն են գնացել և այսօր էլ պետք է ապացուցեք,որ այդ կարմիր գծերը պետք է մնան:

Հայկ Հովհաննիսյան.Ես համաձայն եմ ձեզ հետ,որ մենք պետք է ապացուցենք,թե ինչու պետք է դրանք մնան , կա աշխաատանքային խումբ,ես կարմիր գծերի հետ հարցի քննարկման խմբում չեմ,չեմ կարող ասել,բայց գիտեմ,որ եղել է մի քանի առաջարկ քաղաքապետին,որ հասկանանք,որ արդյոք կարող ենք մոդիֆիկացնել կարմիր գծերի ծառայությունը:Մենք ինքներս ենք օգտվում և կան մի շարք դրույթներ,որոնք մեզ նույնպես չեն բավարարում:

-Սկսեցիք սրճարանները քանդել,մի շքեզ շոու կազմակերպեցիք Օպերայի բակում,ին՞չ փուլում եք,մյուսների ճակատագիրը ո՞նց որոշվեց: 

Թեհմինա Վարդանյան.Քաղաքապետը հանրայինի եթերում  սրճարանների թեմայով ասաց,որ այդ գործընթացը լինելու է շարունակական,ապամոնտաժվելու են բազմաթիվ սրճարաններ, և Օպերան մաքրվելու է սրճարաններից:Այս պահին ես չգիտեմ,թե ինչ փուլում են, Օղակաձև զբոսայգում սրճարան էր ապամոնտավում,մեծ աղմուկ բարձրացավ ,բայց  այդ սրճարանը համայնքի սեփականությունն էր և 10 տարուց ավելի չէր գործում,դա ապամոնտաժում չէ,դա նրա շարունակությունը չէր:

-Ամենաշատ տարածվող բանը քանդում ենք,ապամոնտաժում.այսօրվա քաղաքային իշխաոնությունը այս թեզով է առաջնորդվում,ե՞րբ եք կառուցելու:

Հայկ Հովհաննիսյան.Նուբարաշեն վարչական շրջանում Արևամանուկ մանկապարտեզը վերաբացվեց և 132 երեխա տեղավորվեց…

Թեհմինա Վարդանայան.Որովհետև փոխքաղաքապետը,ի դեմս Տիգրան Վիրաբյանի, զբաղված է բացառապես իր գործով ,ինչը շատ ողջունելի է:

Հայկ Հովհաննիսյան.Եվս 50 մանկապետեզի վերանորոգման  ծրագիր կա այս տարվավ  ընթացքում:

-Երբ մարդը 10 բան քանդում է,դրա փոխարեն գոնե 1-ը  պետք է կառուցի:

Հայկ Հովհաննիսյան.Եթերը չի բավականացնի ,որ ընթերցեմ ծրագրերը,որոնք կատարվելու են:

-Աղբի հետ կապված:

Թեհմինա Վարդանյան.Քաղաքը խայտառակ վիճակում է,դա այն բանաի հետևանք ,որ 6 ամիս շարունակ քաղաքապետարանը օպերատորի հետ պայմանավորվածության չեկավ: Չգիտեմ,թե խնդիրը որտեղից է:

-Ասացիք՝ախորդ տարվա հուլիս ամսին,երբ աղբահանության վիճակը կտրուկ սրվեց, մեկնեցի Լիբանան Սանիտեկ ընկերության գործունեության հետ ծանոթանալու:

Թեհմինա Վարդանյան.Այո մեկնել էի Լիբանան…

Հայկ Հովհաննիսյան. Այսինքն՝Երևանի աղբահանության  հետ կապված հարցը փորձում էիք Լիբանանում լուծե՞լ:

Թեհմինա Վարդանյան. Ոչ,գնացել էի ընկերության հետ ծանոթանալու:

-Ինչ ունեք Լիբանան այցի հետ կապված,ձեր անդամներն էլ են գնում,շատ լավ հանգստանում:

Հայկ Հովհաննիսյան.Ինձ ուղղակի հետաքրքիր էր:

Թեհմինա Վարդանյան.Եվ ԲՀԿ և մեր խմբակցությանը հետաքրքիր է ,թե ինչի հիման վրա են այդ նամակները,ինչու պետք է մասնավոր օպերատորը գրեթե սպառնալիքի լեզվով խոսի քաղաքապետարանի հետ,ինչը շատ վատ է: Ինձ համար կարևոր խնդիրը աղբի հարցի լուծումն է:

Հայկ Հովհաննիսյան.Սանիտեկի հավերժ բողոքը Նուբարաշենի աղբավայրի թեմայով է,մեքնենաները իբրև փչանում են,այն անձինք,ովքեր նախկին իշխանության ժամանակ պայմանագիր են կնքել Սանիտեկի հետ ,չեն նշել,որ պարտավորվում են,որ Նուբարաշենի աղբավայրը վերակառտուցեն,որ Սանիտեկի մեքնենաները չփչանան,եղել է բանավոր մակարդակում:

-Երբ կմաքրվի քաղաքը աղբից:

Հայկ Հովհաննիսյան.Աշխատում են հաստիքացուցակի վրա,ինչ արդյուքնի կգան Սանիտեկւ հետ ,սկզբնական շրջանում մենք կատարելու ենք այն հիմնարկով այն գործառույթը ,որը ձախողել է Սանիտեկը…

-Ժամկետ ասեք…ևս մեկ տարի պետք է սպասենք:

Հայկ Հովհաննիսյան.Ոչ, ամռանը մենք կունենք մաքուր Երևան:

Թեհմինա Վարդանյան.Հույս ունեմ:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2617 անգամ
Լրահոս
Պուտինը միգրացիոն պահանջներից ազատել է ՌԴ-ում սովորող ԱՊՀ երկրների զինվորականներին Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան. ոստիկանություն «ՔՊ-ականնե՛ր, ձեզ համար ահազանգ չի՞՝ Աննան թռնում է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հայաստանի առաջին կենակիցը՝ Աննան Չինաստանից փախչելու է»․ Էլեանորա Մանանդյան (video) Խոսք ունեմ ասելու «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանին․ Հայկ Նահապետյան (video) «Հիմա էլ եք պնդու՞մ, որ Արցախը Հայաստան է և վերջ»․ ՏԿԵ նախարարին հիշեցրին իր գրառումը (video) Զոհերի մեջ մայր ու որդի կան. նոր մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգական պայթյունից #ՀԻՄԱ․ Աննա Հակոբյանի Չինաստան գնալու մեջ խորհրդավոր մի դրվագ կա․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դուրս է բերում իր անձնակազմի մի մասին Մերձավոր Արևելքից Ամիրխանյա՛ն, Վարդան Պետրոսյա՛ն, վախենում եք՝ Նիկոլը ձեր ականջները «մեխի պատի՞ն»․ Զոհրաբյան (video) Լավ ենք պրծել, որ Չարբախի գրանցում չունի․․․ «Մտավորականնե՛ր, մի՛ վախեցեք, Նիկոլը ձեզ չի սատկացնելու». Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչն է Հայաստանում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի․․․ բնապահպան ակտիվիստներին․ ի՞նչ կապ կարող է ունենալ սրանց հետ Ալիևը Դաժան դեպք․ Խեղդել, ապա մորթազերծ էր արել իր շանը Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ Փաշինյանի «լափածը» համահայկական հիմնադրամից․ Արա Վարդանյան (video) «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավելի քան 100 մարմին է դուրս բերվել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրից Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում խոսել է քառօրյա պատերազմի մասին «Սրիկա՛, էդ մարդկանց պետք է սպանել տայիր, որ էս շանսը ստանայի՞ր»․ Արթուր Համբարձումյան (video) Նուբար Աֆեյա՛ն, դու սրիկա ես, եթե չհերքես այս տեղեկությունը․․․ (video) ԵՄ-ն Ռուսաստանին օգնելու համար պատժամիջոցներ կկիրառի չինական 2 բանկի նկատմամբ Նիկոլին դուրս կհանեն եկեղեցականների անկողնուց, թե չէ․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, ես ցավում, որ Աննան մերժել է քեզ․ Էլեանորա Մանանդյան (video) Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am