Արցախում սադրանքի դիմելու նոր պատճառ

Ադրբեջանի նախագահը քննադատել է ընդդիմադիրներին ու զգուշացրել` նրանց չի հաջողվի սասանել իր իշխանությունը: «Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել` Ադրբեջանում կայունությունը հուսալիորեն պաշտպանվում է», - հայտարարել է Իլհամ Ալիևը հոր` Հեյդար Ալիևի ծննդյան 96 ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունների ժամանակ:

Ալիև֊որդին միաժամանակ պնդել է, թե 1990-ականներին «երկիրը փլուզման հասցրած որոշ ուժեր այժմ փորձում են ինչ֊ինչ արդյունքների հասնել: «Նրանք պայքարում են ստի, կեղծիքի ու ենթադրությունների միջոցով, և օգտագործելով տարբեր լրատվամիջոցներ` սևացնում են մեր երկիրը ու աղավաղված պատկեր ստեղծում թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում», ֊ հայտարարել է Ադրբեջանի նախագահը` հավելելով․ - «Ադրբեջանի ժողովուրդը խոհեմ է, և երբեք թույլ չի տա, որ ապազգային, դավաճան տարրերը ինչ֊որ բանի հասնեն Ադրբեջանում»:

Ընդդիմությունը պնդում է, որ միայն այս ամսվա ընթացքում Բաքվի քաղաքային իշխանությունը ութ անգամ մերժել է իրենց հանրահավաք անցկացնելու դիմումը. ակտիվիստները հայտարարել էին, որ պատրաստվում են փողոց դուրս գալ «ոչ թալանին», «ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով:

Ադրբեջանում ձևավորված ներքաղաքական այս անորոշության ֆոնին ամենևին էլ չի կարելի բացառել, որ Ալիևը հակված լինի «մեղմել» իրավիճակը՝ շեշտը դնելով Արցախի վրա: Դա նշանակում է, որ Ալիևը հանուն իշխանություն պահելու՝ կարող է դիմել սադրանքների, որպեսզի զսպի ներքաղաքական ճգնաժամի մեծացումը:

Ի դեպ, մայիսի 12-ին պաշտոնական Բաքուն կոչ է արել Երևանին կառուցողական բանակցություններ սկսել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: «Հայաստանը պետք է հրաժարվի իր ժողովրդին և միջազգային հանրությանը խաբելու փորձերից, դադարեցնի ագրեսիայի և էթնիկ զտումների քաղաքականությունը, հետևի իր միջազգային պարտավորություններին և կառուցողական ձևով մասնակցի բանակցային գործընթացին հակամարտության արագ կարգավորման համար», ֊ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով 25 տարի առաջ կնքված հրադադարի համաձայնագրին:

Խոսելով խնդրի կարգավորման մասին՝ պաշտոնական Բաքուն կրկին ընդգծել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու, բռնի տեղահանվածներին սեփական բնակավայրեր վերադարձնելու, ինչպես նաև Ղարաբաղում հայկական ու ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը ապահովելու անհրաժեշտությունը: «Դա կդառնա հիմք՝ Հայաստանի հետ բարիրդրացիական հարաբերությունների վերականգնման և տարածաշրջանի տևական խաղաղության, անվտանգության ու զարգացման համար», ֊ հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ադրբեջանական կողմը միաժամանակ ընդգծում է, որ հրադադարի ռեժիմը նշանակում է ցանկացած տեսակի ռազմական գործողության դադարեցում։ «Այսինքն, դա ոչ միայն զինադադարն է, այլև ռազմական ուժերի դուրսբերումը հակամարտության գոտուց», նշել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ափսոսանք հայտնելով, որ Երևանը հրաժարվում է բովանդակային բանակցություններից։
Վստահաբար, պաշտոնական Բաքուն պատասխանել է Հայաստանի իշխանությունների՝ մայիսի 12-ի տարածած հայտարարությանը, որում նրանք կարևորել էին հրադադարի պահպանումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6077 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am