Դամասկոսի պետական համալսարանում ռուսական կենտրոն կբացվի
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսի պետական համալսարանին կից Ռուսական կենտրոնը կսկսի գործել այս տարվա սեպտեմբերից։ Այդ մասին հայտարարել է «Սիներգիա» համալսարանի գործադիր տնօրեն Վադիմ Լոբովը։ Ռուսական պատվիրակությունը, որի կազմում ներառված են Վադիմ Լոբովը, Պետդումայի պատգամավոր Ռոբերտ Շլեգելը և «Ռուսական աշխարհ» հիմնադրամի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին ու 10-ին բանակցություններ կվարեն Ռուսաստանի և Սիրիայի միջև կրթական ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ։ «Սիներգիա» համալսարանը շաբաթ օրը հավատարմագրել է Սիրիայի կրթական ոլորտում աշխատելու համար։ Ռուսական ու սիրիական կողմերի միջև համաձայնեցվել են Դամասկոսի պետական համալսարանում ռուսական կենտրոնի բացման բոլոր դետալները։
