Ես անսահման շնորհակալ եմ Նազենի Ղարիբյանին. այսպիսի փիառը միլիոններ արժե. Կոնստանտին Օրբելյան

Փաստ է, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում Կոնստանտին Օրբելյանին սիրում եւ հարգում են: Իմ՝ «եկել եմ Կոնստանտին Գարիեւիչի մոտ» բառերը աշխատակազմի աշխատակիցների, ներառյալ պահակների եւ անվտանգության աշխատակիցների դեմքը ողողեցին ջերմ ժպիտով: Համաձայնվեք, որ նման վերաբերմունքը հենց այնպես, օդի մեջ չի ստեղծվում: Կոնստանտին Օբելյանին ոչ լրիվ 3 տարում հաջողվել է խաղի, կատարման, բեմականացումների մակարդակը բարձրացնել որակական նոր աստիճանի: Ուստի առավել քան անհասկանալի են մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի քայլերը, որը ավելի քան մեկ ամիս առաջ որոշել էր մեկ ժամում մաեստրոյից ազատվել... Մենք նրա որոշմանը եւ այն ամենին, ինչ եղել է հետո, բնորոշումներ եւ որակումներ չենք տա, ինչպես եւ ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում որոշեց խուսափել «կեղտոտ սպիտակեղենը» փորփրելուց եւ այն թեմայի շուրջ խոսելուց, թե ով, ում եւ ինչ ասաց ու պատասխանեց: Ի դեպ, նա իր դիրքորոշումը ներկայացրեց առանց ակնարկների եւ ավելորդ համեստության, որը, ինչպես ցույց է տալիս փորձը, մեր օրերում չի գնահատվում:

Դուք վերադարձել եք Նյու Յորքից, որտեղ, կարծեմ, մասնակցել եք ինչ-որ շատ հեղինակավոր միջոցառման, եւ ըստ

լուրերի՝ կարծես, պայմանավորվել եք թատրոնի ապագա նախագծերի շուրջ...

Այո, ես Նյու Յորք էի մեկնել, որտեղ ամեն տարի անցկացվում է Opera News Awards-ը, հյուրընկալվեցի Էնն Զիֆֆին. նա իր շրջանակում հայտնի անհատ է՝ Metropolitan Оpera-ի վարչության նախագահն է: Անչափ հետաքրքիր էր, մեծ թվով հայտնի վոկալիստներ, օպերային ռեժիսորներ կային...

Ճշտող հարց՝ Դուք Ձե՞ր միջոցներով եք համանման միջոցառումների մեկնում:

Ես երբեք պետական փողից ոչ մի կոպեկ չեմ ծախսել: Ոչ մի անգամ: Պետության հաշվին ոչ մի տեղ չեմ գնացել, ոչ մի հյուրանոցում չեմ ապրել պետության հաշվին եւ օրավճար էլ չեմ վերցնում:

Դուք սո՞ւրբ եք:

(Ծիծաղում է) Ինձ այդ ամենն ուղղակի պետք չէ...

Բայց չէ՞ որ Դուք երկիր եք ներկայացնում, հարցը նրա հեղինակությունն է... Չէ՞ որ կարելի է ծախսերի գոնե մի մասը

վճարել պետական միջոցներից:

Դե, ինչ ասեմ... Իմ ոչ մի ուղեւորության համար չի վճարվել: Նույնիսկ երբ մեկնեցի Դուբայ՝ պայմանավորվելու թատրոնի հյուրախաղերի շուրջ: Օ՜, ոչ, ներողություն եմ խնդրում, հյուրանոցի մի գիշերվա համար, այնուամենայնիվ, ֆինանսավորեցին... Ի դեպ, այդպիսի նպատակների համար թատրոնում հիմնադրամ կա, որից եւ ոչ մի անգամ չեմ օգտվել... Բայց վերադառնամ Նյու Յորքի ուղեւորությանը, որովհետեւ կարեւորում եմ տպավորություններս հայտնելը:

Ես մասնակցել եմ գալա ընթրիքին՝ նվիրված մեր թանկագին ընկերոջը, Metropolitan Opera-ի գլխավոր տնօրենի գեղարվեստական մասով տեղակալ Ջոն Ֆիշերին. նա, ի դեպ, շատ է սիրում Հայաստան գալ: Մենք նրան ճանապարհում էինք. Ֆիշերի պայմանագրի ժամկետը լրացել է, եւ նա որոշել է ազատ արվեստագետ լինել, ինչի համար Metropolitan Opera-ում բոլոր երգիչները եւ ղեկավարությունը չափազանց ափսոսում են: Ընթրիքի ժամանակ շփվեցի Պլասիդո Դոմինգոյի հետ, նա ջերմորեն էր հիշում իր ուղեւորությունը Երեւան, ասաց, որ հաճույքով մեկ անգամ էլ կգար:

դիտվել է 699 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am