Վլադիմիր Կարապետյան.փոքր մարդու «քեշ» հաշվարկը

Երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց Արցախում հակահեղափոխական օջախի մասին, խոստանալով դրան հակադրել այնտեղ հեղափոխությամբ, չբացատրեց, թե ովքեր եւ ինչպես են ուզում այդ օջախները ստեղծել: Բայց ժամեր անց նրա թիմը բացեց փակագծերը ու երեւաց, թե ինչից է ահաբեկված Նիկոլ Փաշինյանը:
Եւ ահա, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը արձագանքել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասել է. «Տարօրինակ է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայից լսել նման մեկնաբանություններ: Նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, կարծում եմ: Նաև, եթե չեմ սխալվում վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե, դա պայմանավորված է նրանով, որ լինելով իր իսկ պնդմամբ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում»:
Դե, իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պապայության դաստիարակություն ստացած Վլադիմիր Կարապետյանի եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանի համար պետք է , որ տարօրինակ լինի նման մեկնաբանություն լսելը: Այս մարդիկ մի քանի դար էլ ապրեն, միեւնույն է չեն հասկանալու ոչ Արցախի ու նրա հերոսների մտահոգություններն ու երեւույթներին պետականամետության պրիզմայից նայելու,քննելու սովորությունը, ոչ էլ Արցախի հետ կապված մեկ այլ բան: Նրանց համար եղել ու մնում է կենսունակ հիմնախնդրի կարգավորման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները՝ «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» եւ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է», նրանք մեղմ ասած թքած ունեն, որ Արցախի համար արյուն է թափվել, որ գրավված տարածքները վերադարձնելով վտանգվում է Արցախի գոյությունը, որ հանուն Արցախի հայ ժողովուրդը նորից պատրաստ է արյուն թափելու, որ մենք թքած ունենք համաշխարհային կարծիքի վրա: Իսկ Վիտալի Բալասանյանը այդ արյուն թափածնեից մեկն է , որն ունի բոլոր իրավունքները բարձրաձայնելու այն ամենը, ինչը մտահոգում են իրեն: Երբ որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային պարսավանքի է ենթարկում Արցախի պաշտոնյաներին, նրանց պաշտոնանկության հրովարտակ ուղարկում իրեն կարելի՞ է, իսկ Վիտալի Բալասանյանին չի կարելի՞: Ինչ վերաբերում է Քոչարյանի մասին հատվածին, ապա այստեղ Կարապետյանը լավ կանի լռի: Նա չի, որ պետք է գնահատի, թե Արցախի հաղթած նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբ, որքան ու որտեղ է գնացել ու երբ է գնացել:Եթե պապի թիմի համար մարդուն գնահատելու չափանիշը որեւէ տոնին ֆիզիկական մասնակցությունն է, ապա լինելով հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես պարտավոր էր ցանկացած միջոցառմանը ներկա գտնվել, ինչը չի արել ու չի անում:Ու երբ որ խոսվում է ներդրումների մասին, միթե Արցախյան հաղթանակը ամենամեծ ներդրումը չէ, թե՞ այս իշխանությունը ներդրում հասկանում է ամենաուղղակի՝ փողային իմաստով ու այդպես քյաշ էլ որոշում ում հետ ինչ հարաբերություն կառուցի:

Անի Սահակյան

դիտվել է 5840 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am