ՌՕՈւ-ի շնորհիվ մի քանի հարյուր բնակավայրեր են ազատագրվել ահաբեկիչներից
Սիրիայում ՌՕՈւ-ի գործողությունների շնորհիվ մի քանի հարյուր բնակավայրեր են ազատագրվել ահաբեկիչներից, հայտարարել է Սիրիայի վարչապետ Ալ-Հալքին Դամասկոսում ռուս խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում, գրում է RIA Novosti-ն: «Սիրիացի ժողովուրդը երբեք չի մոռանա ռուս ժողովրդի ցուցաբերած օգնությունը: Առաջին հերթին դա վերաբերում է նախագահ Պուտինին, սիրիական բանակին աջակցելու համար ռուսական ՌՕՈւ-ի ներգրավմանը: Դրա շնորհիվ հաջողվեց ազատագրել ավելի քան 40 հազար քառ.կմ տարածք զբաղեցնող սիրիական մոտ 500 բնակավայրեր»,- ասել է նա:
