Ինչն է ահաբեկել Նիկոլ Փաշինյանին.հակահեղափոխության սարսափը

Եթե որոշ ուժեր ունեն Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու ցանկություն, ապա Արցախի հանրությունը կդարձնի այն հեղափոխության օջախ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այսօր նման սպառնալից գրառումով հանդես եկել ֆեյսբուքյան իր էջում: Նա այս թեմային անդրադարձել է, ինչպես ինքն է ասում մամուլի հրապարակումների պատճառով, բայց մամուլը Արցախի հակահեղափոխական օջախ դառնալու մասին անդրադարձեր չի կատարել: Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կռիվ տալ նախկինների, նրանց ուրվականների հետ:Այսպիսով՝ Արցախում «հակահեղափոխության օջախի» թեման գեներացնող բազում իրադարձություններ են տեղի ունեցել վերջին շրջանում, որոնք էլ Նիկոլ Փաշինյանին ահաբեկել են ու նա առանց իրեն հաշիվ տալու հեղափոխություն է խոստանում պատերազմական պետությունում: Այն դեպքում, երբ քաղաքակիրթ աշխարհում հեղափոխությամբ պարծենալը նույնիսկ ամոթ է, քանզի մեր օրերում դա համարվում է վայրագության մի դրսեւորում:
<<Հակահեղափոխական>> իրադարձություններից մեկն, անշուշտ Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հայտնի նամակ-խնդրագիրն էր ՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության վերաբերյալ, այն մերժվեց, բայց ըստ երեւույթին վախերը մնացին, նամակին անմիջապես հաջորդեց Քոչարյանի հարցազրույցը Ռոյթերսին եւ հայտարարությունն այն մասին, որ իշխանության դեմ մեծ բեւեռ է գեներացվում, ինքն անկասկած միանալու է այդ բեւեռին:
Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին փակի տակ պահելով էլ փաստորեն սարսափում է նրանից ու անկեղծ հավատում, որ կարող է իր՝ ժողովդի իշխանություն ունեցող վարչապետի դեմ հակահեղափոխություն իրականացնել:

Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ լուռ հակասությունը, անջրպետը նկատելի դարձավ եռատոնի ընթացքում, երբ Վիտալի Բալասանյանը քամահրանքով ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի կողմը, ասելով, որ <<վերելակային բանակցություններ վարող վարչապետը>> կտա այն հարցի պատասխանը, թե ինչու են շատացել սահմանային միջադեպերը:
Բավականին նկատելի դերակատարում վերապահվեց Սերժ Սարգսյանին, որի մասնակցությամբ լուսանկարներ տարածեցին Արցախի ներկա ու նախկին այն պաշտոնյաները, որոնք ասոցացվում են Հայաստանի նախկին իշխող համակարգի հետ:
Սերժ Սարգսյանը նաև տվեց թավշյա հեղափոխությունից հետո իր ամենաերկար հարցազրույցը՝ դրանում իհարկե խոսում էր բացառապես արցախյան պատերազմի և Շուշիի ազատագրության պատմության մասին:
Միաժամանակ Արցախում այս օրերին Դաշնակցությունն է Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու օրակարգով ֆորում անցկացնում, այդ հավաքին ՀՅԴ-ն կոնսոլիդացրել է նախկին համակարգի ներկայացուցիչներին: Եւ ահա, այս հավաքներից ու հայտարարություններից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սարսափել է, քանզի հասկանում են, որ էյֆորյան արդեն նահանջել է եւ մի փոքր կայծը կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ:

Անի Սահակյան

դիտվել է 9008 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am